480.92
+0.18
511.51
-0.14
7.54
+0.06
+2
Եղանակը Երևանում
Հայ
ՀՅԴ խմբակցությունից ՀՀ նախագահի թեկնածու Վահան Հովհաննիսյանը մեկ այլ թեկնածուի չի աջակցելու
17:11
08 Փետրվարի 2008

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. ՀՅԴ խմբակցությունից ՀՀ նախագահի թեկնածու Վահան Հովհաննիսյանը մտադիր չէ միանալ հանրապետության ղեկավարի պաշտոնին հավակնող որևէ այլ թեկնածուի։ Այս մասին ուրբաթ Երևանում հայտարարեց ՀՅԴ խորհրդարանական խմբակցության նախագահ Հրայր Կարապետյանը՝ «Ընտրություններից 10 օր առաջ՝ արդյունքներ, գնահատականներ, ակնկալիքներ» բանավեճի ընթացքում։

«Մեր նախընտրական քարոզարշավի ընթացքը վկայում է այն մասին, որ մեր թեկնածուն մտադիր չէ միանալ որևէ այլ թեկնածուի, սակայն մենք ուրախ կլինենք, եթե որևէ մեկը ցանկություն հայտնի մեզ միանալ»,- ասաց նա։

Կարապետյանի խոսքերով, Հովհաննիսյանի նախընտրական ծրագիրը զգալիորեն տարբերվում է մյուս թեկնածուների տեսակետներից։

«Մենք սոցիալիստական ծրագիր ունենք, և մեր քաղաքականության հիմնական սոցիալ-տնտեսական առանձնահատկությունն այն է, որ մենք կարևորում ենք պետության ակտիվ մասնակցությունը տնտեսական և սոցիալական հիմնախնդիրների կարգավորման գործում»,- պարզաբանեց նա։

Այս կապակցությամբ Կարապետյանը նշեց, որ նախընտրական ծրագրում ամրագրված են նաև այլ դրույթներ, որոնց ՀՅԴ-ն ավանդաբար  հետևում է «ինչպես իր ընդդիմադիր գործունեության ժամանակաշրջանում, այնպես էլ կոալիցիայի բաղկացուցիչներից մեկը լինելով»։

«Սակայն մինչ օրս այս մոտեցումները չեն ընդունվել որպես պետական քաղաքականություն»,- ընդգծեց նա։

Բացի այդ ՀՅԴ խմբակցության անդամը ափսոսանք հայտնեց այն առիթով, որ շատ դեպքերում նախագահի թեկնածուներն իրենց քարոզարշավի ընթացքում չեն ներկայացնում իրենց ծրագիրը, այլ ավելի շատ կենտրոնանում են մյուս թեկնածուների հասցեին վիրավորանքներ հնչեցնելու վրա։

«Մենք ի սկզբանե կոչ էինք անում իսկապես գաղափարական և քաղաքական մրցակցություն իրականացնել՝ առանց անձնական վիրավորանքների»,- ասաց Կարապետյանն՝ ավելացնելով, որ «կուսակցությունը դատապարտում է նման դեպքերը»։

Հայաստանի նախագահական ընտրությունները տեղի կունենան 2008 թ. փետրվարի 19-ին, որոնց կմասնակցի 9 թեկնածու։ Հունվարի 21-ին պաշտոնապես մեկնարկել է նախագահի թեկնածուների նախընտրական արշավը, որը կտևի մինչև փետրվարի 17-ը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ: