486.33
+0.12
521.78
+4.16
8.19
+0.04
-9
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանը մտադիր չէ դադարեցնել պայքարը նախագահական աթոռի համար
17:03
08 Փետրվարի 2008

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ նախագահի թեկնածու, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը մտադիր չէ դադարեցնել  պայքարը նախագահական աթոռի համար։ Այս մասին ասվում է ուրբաթ «Նովոստի-Արմենիային» տրամադրված առաջին նախագահի նախընտրական շտաբի հայտարարությունում։

«ՀՀ նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանն իր կարևորագույն քարոզչական խնդիրն է համարում իր խոսքը յուրաքանչյուր քաղաքացուն հասցնելը։ Սակայն 2007թ. սեպտեմբերից ի վեր Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը կոպիտ հակաքարոզչություն է վարում առաջին նախագահի դեմ, որը շարունակում են նաև մասնավոր հեռուստաընկերությունները»,- ասվում է հայտարարությունում։

Փաստաթղթում նշվում է, որ առաջին նախագահի առաջադրման նախաձեռնող խումբը, իսկ հետագայում` նախընտրական շտաբը, ձեռնարկել է ՀՀ օրենսդրությամբ սահմանված քարոզչական    հնարավոր բոլոր միջոցները՝ հաղթահարելու պետական քարոզչության հետևանքները:

«Սակայն այդ ճանապարհին պետական մարմինների կողմից իրականացված զանգվածային օրինախախտումները, ինչպես նաև «Հայլուր» ծրագրի անսահմանափակ հնարավորությունները խոչընդոտել են առաջին նախագահին` պաշտպանել իր ընտրական իրավունքը», -ասվում է մամուլի հաղորդագրությունում: 

Ավելին, նախընտրական շտաբը դիմել է իրավասու բոլոր պետական մարմիններին, այդ թվում՝ դատարանին՝ խնդրելով հնարավորություն տալ նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանին մասնակցել ՀՀ օրենսդրությամբ սահմանված ընտրական գործընթացներին: 

«Սակայն ընտրական գործընթացներում առաջին նախագահի համար  առաջացած խոչընդոտները շարունակվում են առ այսօր, ինչի հետ կապված՝ նախընտրական շտաբը հարկադրված դիմել է ԿԸՀ-ին՝ առաջարկելով անհապաղ  միջոցներ ձեռնարկել հավասար պայմաններ ապահովելու ուղղությամբ։ Մասնավորապես, հնարավորություն ստեղծել առաջին նախագահի խոսքը հեռարձակել «Հայլուր» ծրագրով` նրա դեմ կիրառված ապօրինի քարոզչության  ժամանակահատվածի հաշվարկով»,- ասվում է հաղորդագրությունում:  

Այդ առաջարկի ապահովման ակնկալիքով՝ Տեր-Պետրոսյանը դիմել է նաև ՍԴ` խնդրելով անհաղթահարելի ճանաչել ընտրական գործընթացներում իր համար առաջացած խոչընդոտները, որի քննության նիստը նշանակվել է փետրվարի 11-ին:

Միաժամանակ շտաբը նշում է, որ «Հայլուր» լրատվական ծրագիրն  այսօրվա թողարկման մեջ աղավաղված է ներկայացրել  Լևոն Տեր-Պետրոսյանի դիմումի բովանդակությունը՝ այն  մեկնաբանելով որպես նախընտրական պայքարից դուրս գալու քայլ: --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
01:14
24 Հունվարի 2017
ԱՄՆ–ն դուրս է գալիս Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերությունից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերության (ԱԽԳ) համաձայնագրից ԱՄՆ–ի դուրս գալու մասին:
20:51
23 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը շնորհավորել է Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորել է հայազգի Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական խոշորագույն նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։