486.7
-0.08
515.17
+0.05
8.4
-0.03
+9
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում բացվել է Թուրքմենչայի պայմանագրի կնքման 180-ամյակին նվիրված ցուցահանդես
16:52
08 Փետրվարի 2008

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Երևանի պատմության թանգարանում ուրբաթ բացվեց Թուրքմենչայի պայմանագրի կնքման 180-ամյակին նվիրված ցուցահանդես։

«Թուրքմենչայի պայմանագիրը հայ ժողովրդի համար ճակատագրական նշանակություն ունի։ Ըստ այդ մայմանագրի, Արևելյան Հայաստանը մտավ Ռուսաստանի կայսրության կազմի մեջ և, փաստորեն, փրկվեց»,- միջոցառման բացման արարողության ժամանակ հայտարարեց «Ռուսաստանի բարեկամները Հայաստանում» հասարակական կազմակերպության նախագահ Ալբերտ Պոպովը։

Նրա խոսքերով, պատմական պայմանագրի կնքման գործում առանձնահատուկ դերակատարություն է ունեցել գեներալ Իվան Պասկևիչը։ Նա տեղեկացրեց, որ բացի ցուցահանդեսից Թուրքմենչայի պայմանագրի կնքման 180-ամյակի կապակցությամբ փետրվարի 10-ին Պասկևիչի արձանին ծաղիկներ կդրվեն, իսկ գեներալի անունը կրող բլրի վրա տեղի կունենա հայկական և ռուսական զինվորական միավորումների ոչ մեծ շքերթ։

Իր հերթին Գոմել քաղաքի (Բելառուս) Պալատ-զբոսայգու համալիրի տնօրեն Օլեգ Ռիժկովը նշեց, որ ցուցահանդեսում ներկայացված են փաստաթղթերի լուսապատճեներ, մասնավորապես, Թուրքմենչայ գյուղում պայմանագրի կնքման  նկարի լուսանկարը, պատմական պայմանագրի տեքստը, գեներալ Պասկևիչին կոմսի տիղոսի արժանացնելու վկայագրի տեքստը, ինչպես նաև կոմսի և նրա կնոջ նկարների լուսապատճեները։

«Ցուցահանդես կազմակերպելու համար հայկական կողմից հրավերքն ուշ է ստացվել  և ժամանակի սղության պատճառով չի հաջողվել յուրահատուկ ցուցադրություն կազմակերպել։ Այդ կապակցությամբ մենք Հայաստան ենք բերել միայն փաստաթղթերի լուսապատճեները»,-ասաց նա։

Նրա խոսքերով, ցուցանմուշները կնվիրվեն Երևանի պատմության թանգարանին, իսկ իսկ հայկական և բելառուսական կողմերի համագործակցության շարունակման դեպքում ցուցանմուշների բնօրինակները ժամանակավորապես կարող են տեղափոխվել Երևան։ 

1828թ. Թուրքմենչայի պայմանագիրը կնքվել է Ռուսաստանի և Իրանի միջև՝ նշանավորելով 1826-1828թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտը։ Պայմանագիրը ստորագրվել է փետրվարի 10-ին՝ Թուրքմենչայ գյուղում (Թավրիզի մերձակայքում)։ Ռուսական կողմից այն ստորագրել է Իվան Պասկևիչը, Իրանի կողմից՝ Աբաս-Միրզան։ Խաղաղության պայմանների մշակմանը մասնակցել է Ալեքսանդր Սերգեի Գրիբոեդովը։

Թուրքմենչայի խաղաղության պայմանագրով ռուսաստանին են անցել Էրիվանի և Նախիջևանի խանությունները, Իրանի կառավարությունը պարտավորվել է չխոչընդոտել հայերի վերաբնակմանը Ռուսաստանում։ Պայմանագիրն ամրապնդել է ռուսական դիրքերն Անդրկովկասում, նպաստել Ռուսաստանի ազդեցության հզորացմանը Միջին Արևելքում և թուլացրել է Անգլիական ազդեցությունն Իրանում։ Պայմանագիրը հատկապես մեծ նշանակություն է ունեցել հայ ժողովրդի համար, որի մի մասը հայտնվել է Ռուսաստանի կայսրության կազմում։—0-- 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։