481.5
+0.15
565.52
-0.45
8.39
-0.01
+8
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը դատապարտում է առաջին նախագահի կողմնակիցների վրա իրականացված հարձակումը
15:00
08 Փետրվարի 2008

 Հայաստանի Հանրապետական կուսակցությունը դատապարտում է նախօրեին Նոր-Նորք համայնքում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների վրա իրականացված հարձակումը։

«Չգիտեմ գործի մանրամասները, այնուամենայնիվ կարծում եմ, որ ծեծկռտուքն ու խուլիգանությունը քաղաքական և քաղաքագիտական կատեգորիաներ չեն։ Ում կողմից էլ որ դա արված է, ամեն ինչ պետք է լինի օրենքի շրջանակներում և նման արարքը մենք դատապարտում ենք», - ուրբաթ հայտարարեց ՀՀ ԱԺ-ի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը խորհրդարանում անցկացվող ճեպազրույցի ժամանակ։

Միաժամանակ նա նշեց, որ օրենքին պետք է հետևեն բոլորը, քանի որ փետրվարի 19-ից հետո կգա 20-ը, երբ մարդիկ կապրեն իրենց նորմալ կյանքով։ «Ծեծկռտուքով և ուժերի ցուցադրումով ոչնչի չես հասնի, ուժը՝ գաղափարախոսության և գաղափարների պայքարի մեջ է», - ասաց Մինասյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբերի բոլոր ներկայացուցիչներին հայտարարվել է, որ «մեզ անհրաժեշտ են միայն թափանցիկ, արդար և վստահություն ներշնչող ընտրություններ»։

«Բացառված չէ, որ մարդիկ այս կամ այն կողմից մատուցում են արջի ծառայություն։ Համոզված եմ, որ եթե կա հանցագործության կազմը, ապա մեղավորները կպատժվեն», - ասաց պատգամավորը։

Նա ավելացրեց, որ չունի ստույգ տեղեկատվություն և գիտի միայն այն, ինչ հրապարկվել է լրատվամիջոցներով, իսկ մեղավորներին պետք է բացահայտի նախաքննությունը։

Հայկական լրատվամիջոցները տեղեկացնում եմ, որ երեկ՝ ուշ երեկոյան Նոր-Նորքում Տեր-Պետրոյանի շտաբի ներկայացուցիչներ Հովհաննես Գրիգորյանը, Գևորգ Զաքարյանը և Աղվան Հակոբյանը փետրվարի 9-ին կայանալիք հանրավաքի մասին թռուցիկներ տարածելիս ծեծի են ենթարկվել։ Տեղեկատվության մեջ ասվում է, որ երիտասարդները դաժան ծեծի են ենթարկվել և գտնվում են հիվանդանոցում։

Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահն է Հայաստանի նախագահի թեկնածու, հանրապետության վարչապես Սերժ Սարգսյանը։

Հայաստանի նախագահական ընտրությունները տեղի կունենան փետրվարի 19-ին։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը:
12:15
12 Հոկտեմբերի 2017
Հայաստանը ՌԴ–ից 100 մլն դոլարի պետական արտահանման վարկ կստանա
Վարկը տրամադրվելում է տարեկան 3% տոկոսադրույքով, 15 տարի մարման ժամկետով։
16:27
09 Հոկտեմբերի 2017
Անկարան կարող է հրաժարվել С-400-ի գնումից, եթե Մոսկվան մերժի համատեղ արտադրությունը
Անկարան կարող է հրաժարվել Մոսկվայից զենիթահրթիռային С-400 կամակարգերի գնումից:
13:59
08 Հոկտեմբերի 2017
Համանախագահներ. Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատել են բանակցությունները վերսկսելու պատրաստակամությունը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հաղորդագրություն են տարածել: