482.25
+0.32
566.07
-3.09
8.39
+0.02
+17
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական լրատվամիջոցները հավասարակշիռ են լուսաբանում նախագահի թեկնածուների նախընտրական արշավը
14:11
08 Փետրվարի 2008

Հայկական լրատվամիջոցները 90 տոկոսով հավասարակշիռ են լուսաբանել Հայաստանի նախագահի թեկնածուների նախընտրական արշավի առաջին շաբաթը։ Այս մասին ուրբաթ լրագրողներին տեղեկացրեց ECHO Research միջազգային ընկերության ներկայացուցիչ Կարեն Պրիչարդը (Karen Prichard)՝ ներկայացնելով Հայաստանի նախագահական ընտրությունների մոնիտորինգի արդյունքները։

«Անցկացված մոնիտորինգի արդյունքում՝ մենք եկել ենք այն եզրակացության, որ հայկական լրատվամիջոցները հիմնականում հավասարաչափ և հավասարակշիռ են լուսաբանել Հայաստանի նախագահի թեկնածուների քարոզարշավի առաջին շաբաթը», - ասաց նա։

Մեկնաբանելով մոնիտորինգի արդյունքները՝ Պրիչարդը նշեց, որ քարոզարշավի լուսաբնաման ժամանակ հեռուստաընկերությունների և տպագիր լրատվամիջոցների  տեղեկատվության միջև ակնհայտ են  անհամապատասխանություններ։ «Հեռուստառեպորտաժներում հաճախ նշվում է, որ նախընտրական արշավը ընթանում է ժողովրդավարական պայմաններում, սակայն տպագիր լրատվամիջոցները այլ բան են պնդում», - նշեց Պրիչարդը։

Նա ասաց, որ թեկնածուների քարոզարշավի լուսաբանման 25 տոկոսի դեպքում տպագիր լրատվամիջոցները նշում են այդ գործընթացի ոչ ժողովրդավարությունը։

Հայաստանի նախագահական ընտրությունների մոնիտորինգը անց է կացվել 2008 թ.-ի հունվարի 21-27-ը ECHO Research միջազգային կազմակերպության կողմից՝ «Մեդիամաքս» գործակալության հետ համատեղ՝ Ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի (European Foundation for Democracy) պատվերով։

Մոնիտորինգին ներգրավել են մի շարք հայկական լրատվամիջոցներ՝ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը, Հայկական երկրորդ հեռուստաալիքը, «Շանթ»,  «Արմենիա», «Երկիր Մեդիա» և «Կենտրոն» հեռուստաալիքները, ինչպես նաև Հայաստանի հանրային ռադիոն, Ազատություն ռադիոն, տպագիր լրատվամիջոցներից՝ հայալեզու «Հայաստանի Հանրապետությունը», «Ազգը», «Հայոց աշխարհը», «Առավոտը», «Հայկական ժամանակը», «Իրավունքը», «168 ժամը», «Հայքը», «Ժամանակ Երևանը», «Չորրորդ իշխանությունը» և ռուսերեն լեզվով՝ «Գոլոս Արմենիին» և «Նովոյե վրեմյան»։

Հայաստանի նախագահական ընտրությունները տեղի կունենան 2008 թ.-ի փետրվարի 19-ին, որոնց կմասնակցի 9 թեկնածու։ Հունվարի 21-ին պաշտոնապես մեկնարկել է նախագահի թեկնածուների նախընտրական արշավը, որը կտևի մինչև փետրվարի 17-ը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը: