486.32
+0.4
519.1
+4.61
8.21
+0.05
-1
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի գլխավոր դատախազը ԱՊՀ ՄԽՎ դիտոդների հետ քննարկել է ՀՀ նախագահական ընտրություններին առնչվող հարցեր
12:22
08 Փետրվարի 2008

Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը ԱՊՀ ՄԽՎ դիտորդական առաքելության ղեկավար Ալեքսանդր Տորշինի հետ քննարկել է ՀՀ նախագահական ընտրություններին առնչվող հարցերը։

Հանդիպմանը մասնակցում էին ԱՊՀ ՄԽՎ քարտուղար Միխայիլ Կրոտովը և ԱՊՀ ՄԽՎ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Ֆելիքս Ղուշչյանը, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանը, ՀՀ գլխավոր դատախազության աշխատակազմի ղեկավար Աշոտ Եսայանը:

«ՀՀ գլխավոր դատախազը հույս է հայտնել, որ ինչպես 2007-ի մայիսյան, այնպես էլ 2008-ի փետրվարյան ընտրությունները  կանցնեն ժողովրդավարական չափանիշներին համապատասխան», - «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց գլխավոր դատախազի մամուլի քարտուղարը։

Հովսեփյանը նշել է, որ խորհրդարանական ընտրություններում ընտրախախտումների արագ արձագանքն ապահովելու ուղղությամբ դատախազությունում ձևավորված դրական փորձը կիրառվում է նաև նախագահական ընտրությունների ժամանակ և դատախազությունում հունվարի 21-ից գործում է աշխատանքային խումբ, որը հսկողություն է իրականացնում ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումների ընդունման, գրանցման և քննարկման նկատմամբ:

Նա տեղեկացրել է, որ բացի այդ՝ իրականացվում է ԶԼՄ-ների մոնիտորինգ և քրեական հանցագործության հատկանիշներ պարունակող մամուլի հրապարակումներին տրվում է ընթացք, իսկ արդյունքների մասին հանրությանը տրամադրվում է մանրամասն տեղեկատվություն:

Ալեքսանդր Տորշինն իր հերթին տեղեկացրել է, որ առաքելության կազմում ընդգրկված են 38 դիտորդներ, որոնք  ներկայացնում են ԱՊՀ ՄԽՎ-ի բոլոր 9 խորհրդարանները, իսկ առավել փոքր թվաքանակ ունեցող դիտորդական խումբն իր աշխատանքները Հայաստանում սկսել է փետրվարի 1-ից:

Տորշինը բավականին բարձր է գնահատել դատախազության դերը Հայաստանի խորհրդարանական ընտրությունների բնականոն անցկացման գործում՝ կարևորելով ընտրախախտումներին դատախազության կողմից արագ արձագանքումը: Նա ավելացրել է, որ ձևավորված փորձը բավականին ուսանելի է։

ԱՊՀ ՄԽՎ դիտորդական առաքելության ղեկավարը վստահություն է հայտնել, որ նախագահական ընտրությունները ևս կանցնեն ժողովրդավարական չափանիշներին համապատասխան:

Հայաստանի հերթական նախագահական ընտրությունները տեղի կունենան 2008 թ.-ի փետրվարի 19-ին, որոնց կմասնակցի 9 թեկնածու։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը:
20:13
10 Հունվարի 2017
ԿԽՄԿ–ն պատրաստ է օգնել Հայաստանի կողմից ադրբեջանցի զինծառայողի մարմնի փոխանցման հարցում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ ադրբեջանցի զինծառայողի մարմինը Բաքվին փոխանցելու հարցի շուրջ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը երեքշաբթի տեղեկացրեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը։