484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+14
Եղանակը Երևանում
Հայ
Թռչնագրիպի հետ կապված էպիզոդիկ դրությունը Հայաստանում կայուն է.Պետանասնատեսչություն
19:05
07 Փետրվարի 2008

ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Այսօրվա դրությամբ թռչնագիրպի հետ կապված էպիզոդիկ դրությունը Հայաստանում կայուն է, հինգշաբթի Երևանում լրագրողներին հայտարարեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության անասնաբուծության և սննդամթերքների անվտանգության պետական տեսչության պետ Գրիգոր Բաղյանը։

«Այսօր հանրապետությունում թռչնագրիպի տարածման վտանգւ նվազագույն մակարդակի վրա է»,- ասաց Բաղյանը։

Նրա խոսքով, հնարավոր է, որ թռչնագրիպի համաճարակի սպառնալիք առաջանա գարնան շրջանում, սակայն, հանրապետությունը պատարստ է կանխել դա՝ բարձր ռիսկի գործոնի շրջաններում հակավարակային և պրոֆիլակտիկ աշխատանքներ կազմակերպելով։

Անդարդառնալով Թուրքիայում բռնկված թռչնագրիպի դեպքերին, Բաղյանը նշեց, որ ինչպես և նախորդ տարի, այս տարի ևս Թուրքիային սահմանամերձ շրջաններում շարունակվում են համապատասխան կանխարգելիչ միջոցառումները։

«Այս շրջաններում ուժեղացվել է վերահսկողությունը չվող թռչունների նկատմամբ, սահմանապահ ծառայությունները գրանցում են յուրաքանչյուր թռչնի, որը Թուրքիայից թռչում է դեպի Հայաստան»,- պարզաբանեց նա։

Միաժամանակ, Բաղյանն ավելացրեց, որ ընկած թռչուններ հայտնաբերելուն պես, մարմիններն անմիջապես տեղափոխվում են լաբորատորիա և քննության ենթարկվում։

2008թ. փետրվարի սկզբին Թուրքիայի Սամսուն մերձսևծովյան գավառում հայտնաբերվել է թռչնագրիպի վարակի նոր օջախ, իսկ հունվարի կեսերին այդ նույն վարակը հայտնաբերվել էր Թուրքիայի նույն շրջանի Զոնգուլդակ գավառի Սազ գյուղում։

Թուքրքիայի գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչները դեռևս չեն հաղորդել, թե արդյոք Սամսուն գավառում հայտնաբերված վարակը պատկանում է մարդու կյանքի համար մահացու վտանգավոր H5N1 կարգի վարակին։

2006թ. հունվարին Թուրքիայում թռչնագրիպից մահացել է չորս մարդ։ Վտանագվոր հիվանդության համաճարակի հետևանքով երկրի շատ շրջաններում կարանտին է հայտարարվել։

Հայաստանում արդեն գործում են երկու շարժական լաբորատորիաներ, որոնք հագեցած են հատուկ դիագնոստիկ և հետազոտական սարքավորումներով, ինչի շնորհիվ դաշտային պայմաններում, 10-15 րոպեի ընթացքում հնարավոր է հայտնաբերել թռչնագրիպի վարակը։

2006թ. հունվարի 19-ին ՀՀ կառավարությունը հաստատել է Բարձր ախտաբանությամբ օժտված թռչնագրիպի համաճարակին հակազդող ազգային ծրագիրը։ Որոշումն ընդունվել է, հաշվի առնելով թռչնագրիպի հետ կապված դրության բարդացման սպառնալիքները, ինչպես նաև Հայստանում այս շատ վտանագվոր վարակի թափանցումը և տարածումը կանխելու նպատակով։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։