481.79
+0.02
538.93
-1.33
8.53
+0.03
+23
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի նախագահական ընտրություններին հետևելու են ԱՊՀ ՄԽՀ 38 դիտորդներ
18:59
07 Փետրվարի 2008

ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի./Նովոստի-Արմենիա/.Հայաստանի նախագահական ընտրություններին հետևելու են ԱՊՀ միջխորհրդարանական համաժողովի 38 դիտորդներ, հինգշաբթի  հայտնել է ԱՊՀ ՄԽՀ դիտորդական առաքելության ղեկավար Ալեքսանդր Տորշինը ՀՀ ԱԺ խոսնակ Տիգրան Թորոսյանի հետ  հանդիպման ժամանակ։

Հանդիպմանը ներկա է գտնվել նաև ԱՊՀ ՄԽՀ գլխավոր քարտուղար Միխայիլ Կրոտովը և Հայաստանում համաժողովի մշտական ներկայացուցիչ Ֆելիքս Ղուշյանը։

«Տորշինը խոսնակին տեղեկացրեց, որ առաքելության մեջ են մտնում 38 դիտորդներ, որոնք ներկայացնում են ԱՊՀ ՄԽՀ բոլոր ինը խորհրդարանները, ինչը հազվադեպ է պատահում»,-«Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Տորշինը հիշեցրել է, որ 2007թ. մայիսին ինքն արդեն դիտարկել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունները, հավելելով, որ նախագահական ընտրությունների ընթացքում  դիտորդական առաքելության իրականացումը լավ հնարավորություն կլինի հանրապետության Ընտրական օրենսգրքում տեղի ունեցած փոփոխություններին ծանոթանալու համար։

Տորշինի խոսքերով, մյուս դիտորդները ևս լավ փորձ կկուտակեն՝ ուսումնասիրելով Հայաստանի ընտրական օրենդրությունը, ինչը նրանց համար չափազանց կարևոր է։

«ԱՊՀ-ն բարձր է գնահատում Հայաստանի ընտրական օրենսդրությունը, իսկ վերջին ժամանակներում հայկական փորձը կիրառվել է նաև Սերբիայում, դա վերաբերում է ինտերնետում ընտրական ցուցակների տեղակայմանը և ընտրական գործընթացների մեջ դատա-իրավական մարմինների ներգրավմանը»,-նշեց Տորշինը, վստահություն հայտնելով, որ նախագահական ընտրությունները կանցկացվեն ժողովրդավարական սկզբունքների համաձայն։

Նա ասել է նաև, որ փետրվարի 1-ից Հայաստանում աշխատում է 10 դիտորդներից բաղկացած խումբը։ Այն բազմաթիվ հադիպումներ է իրականացրել, այդ թվում ԿԸՀ-ում։ «Խմբի արդյունավետ գործունեության համար ստեղծված են բոլոր պայմանները»,-ասել է առաքելության ղեկավարը։

Իր հերթին Թորոսյանը հույս է հայտնել, որ ինչպես և 2007թ. խորհրդարանական ընտրությունները, այնպես էլ հայաստանի փետրվարյան նախագահական ընտրությունները կանցկացվեն ժողովրդավարական չափանիշներին համապատասխան և արժանացել է դիտորդական առաքելությունների լավ գնահատականներին։

Բարձր գնահատելով Տորշինի փորձը դիտորդական առաքելություններում, Թորոսյանը կարևորել է նրա ղեկավարած առաքելության հետ համագործակցությունը լավ ընտրություններ անցկացնելու համար։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ԱՊՀ միջխորհրդարանական համաժողովի գործունեության հետ կապված հարցեր։—0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: