481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+14
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում իր ազդեցությունը կորցնելով՝ Ռուսաստանը կզրկվի Հարավային Կովկասից. ՄՄՀՊԻ պրոֆեսոր
18:48
07 Փետրվարի 2008

ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի./Նովոստի-Արմենիա/.Կորցնելով իր ազդցեությունը Հայաստանում՝ Ռուսաստանը կարող է վերջնականապես զրկվել Հարավային Կովկասից, կարծում է ՌԴ ԱԳՆ ՄՄՀՊԻ (Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտ) առաջատար գիտաշխատող, Կովկասյան հետազոտությունների կենտրոնի փոխտնօրեն, պրոֆեսոր Վլադիմիր Զախարովը։

«Այսօր աշխարհաքաղաքական հարաբերություններում ստատուս-քվոն ունի հետևյալ պատկերը՝ վերջնականապես արևմտամետ Վրաստան, Ռուսաստանի և Արևելքի միջև հավասարակշռվող Ադրբեջան, և ռուսամետ, բայց Արևմուտքի հետ խաղեր տվող Հայաստան»,- հինգշաբթի հայտարարեց Զախարովը՝ ելույթ ունենալով Երևանում բացված «Կովկասի և Մերձավոր Արևելքի երկրները՝ հնարավոր գործընկերներ տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործընթացում» երկօրյա միջազգային գիտաժողովի շրջանակներում։

Նրա խոսքով, եթե Ռուսաստանը Հարավային Կովկասի գծով իր քաղաքականությունում կտրուկ փոփոխություններ չիրականացնի, ապա այս տարածաշրջանը ընդմիշտ կհեռանա ՌԴ-ից, որն արդեն երևում է Վրաստանի և Ադրբեջանի օրինակով։

«Հայաստանն այս առումով դեռևս կողքի է քաշված, սակայն Հայաստանում էլ իր ազդեցությունը կորցնելով, Ռուսաստանն ընդմիշտ կհեռացնի իրենից Կովկասը, և այլևս երբեք չի կարողանա վերադառնալ Անդրկովկաս»,- կարծում է պրոֆեսորը։

Զախարովի կարծիքով, Ռուսաստանի արտաքին քաղաքականության կարևորագույն խնդիրը պետք է լինի նպատակների հստակ ձևակերպումը, որոնց նա ձգտում է հասնել Հարավային Կովկասում։

«Շատ կարևոր է, որպեսզի այդ նպատակները լայնորեն լուսաբանվեն կովկասյան հանրության տարբեր խավերի համար, ընդ որում, հրապարակված մտադրությունները պետք է ըստ էության համընկնեն Ռուսաստանի իրական նպատակների հետ»,- ասաց Զախարովը։

Միաժամանակ, նա նկատեց, որ աշխարհաքաղաքական և տնտեսական աճող նշանակության պայմաններում Հարավային Կովկասը դառնում է Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի արտաքին քաղաքականության առաջնային միտումներից մեկը, որոնք գնալով ավելի մեծ ազդեցություն են թողնում կովկասյան պետությունների ներքին գործընթացների վրա։

«Հայաստանի ռուսամետ կողմնորոշումը կարող է ձգվել ժամանակի ընաթցքում՝ կախված արևմտամետ վրացական ժողովրդավարության ձեռքբերումներից կամ անհաջողություններից, Հայաստանի քաղաքականությունը կարող է փոփոխություններ կրել նաև Իրանում ստեղծված իրավիճակից ելնելով»,- եզրափակեց Զախարովը։

«Կովկասի և Մերձավոր Արևելքի երկրները՝ հնարավոր գործընկերներ տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործընթացում» միջազգային երկօրյա գիտաժողովի կազմակերպիչն է Համաշխարհային հայկական կոնգրեսը։ Միջոցառմանը մասնակցում են փորձագետներ և հասարակական գործիչներ Ավստրիայից, Ադրբեջանից, Վրաստանից, Եգիպտոսից, Լիբանանից, Չինաստանից, Պաղեստինից, Ռուսաստանից, Սիրիայից և Թուրքիայից, ինչպես նաև դիվանագետներ և Հայաստանում միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: