481.54
-0.82
570.05
+1.06
8.21
+0.02
+4
Եղանակը Երևանում
Հայ
Մշակութային համագործակցությունը կարող է մերձեցնել հայ և ադրբեջանցի ժողովուրդներին. ադրբեջանցի լրագրող
18:15
07 Փետրվարի 2008

ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Մշակութային համագործակցությունը կարող է մերձեցնել հայ և ադրբեջանցի ժողովուրդներին, կարծում է ադրբեջանցի լրագրող Զուլֆուգար Ֆարզալիևը։

«Վաղուց արդեն հասունացել է այն պահը, երբ պետք է ստեղծել հատուկ ծրագիր, որով Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության անդամները կարող են կառուցվածքային կերպով փոխգործակցել, երկխոսություն հաստատել միմյանց միջև, կառուցել աշխատանքային և ստեղծագործական փոխհարաբերություններ»,- ասաց Ֆարզալիևը՝ հինգշաբթի Երևանում ելույթ ունենալով «Կովկասի և Մերձավոր Արևելքի երկրները՝ հնարավոր գործընկերներ տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործընթացում» երկօրյա միջազգային գիտաժողովի շրջանակներում։

Նրա խոսքով, միջպետական նման ծրագիրը կարևոր ներդրում կունենա երկու ժողովուրդների միջև փոխհարաբերությունների զարգացման գործում՝ հակամարտությունների հնարավոր բռնկմանն արդյունավետ դիմակայելու համար։

«Այսպիսի կարևոր գործում մեծ դեր կարող են ունենալ այն երկրները, որոնց դարավոր ներկայությունը մեր տարածաշրջանում մենք զգում ենք մինչ օրս։ Ես ի նկատի ունեմ Իրանին և Ռուսաստանին, որոնք հակամարտող կողմերին կարող են բարի ծառայություն մատուցել»,- ասաց Ֆարզալիևը։

Նրա խոսքով, Հայաստանի և Ադրբեջանի միջև մշակութային կապեր հաստատելու համար կա անհրաժեշտ ներուժ, որի ապացույցն են երկու երկրների մտավորականության ներկայացուցիչների փոխադարձ այցերը։

«Նախ և առաջ, հարկավոր է աշխատանքներ տանել հայ և ադրբեջանցի հասարակության ներսում, իրականացնել մշակութային ծրագրեր՝ թշնամու կերպարը ոչնչացնելու հետ մեկտեղ»,- ասաց Ֆարզալիևը։

Նա հույս ունի, որ ժամանակի ընթացքում երկու երկրներում էլ կկազմավորվեն մարդկանց խմբեր, որոնք զերծ մնալով քաղաքական հարցերից, կկարողանան քայլեր ձեռնարկել՝ իրական խաղաղություն հաստատելու նպատակով։

«Կովկասի և Մերձավոր Արևելքի երկրները՝ հնարավոր գործընկերներ տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործընթացում» միջազգային երկօրյա գիտաժողովի կազմակերպիչն է Համաշխարհային հայկական կոնգրեսը։

Գիտաժողովին մասնակցում են փորձագետներ և հասարակական գործիչներ Ավստրիայից, Ադրբեջանից, Վրաստանից, Եգիպտոսից, Լիբանանից, Չինաստանից, Պաղեստինից, Ռուսաստանից, Սիրիայից և Թուրքիայից, ինչպես նաև դիվանագետներ և Հայաստանում միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:49
20 Դեկտեմբերի 2017
Հայատյացությունն ադրբեջանական դասագրքերում. Երևանում կայացել է Azerichild.education կայքի շնորհանդեսը
Azerichild.education կայքի շնորհանդեսը կայացել է չորեքշաբթի «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում։
16:47
16 Դեկտեմբերի 2017
Արձանագրությունների ստորագրումից հետո էլ, այսօր էլ գնդակը թուրքական կիսադաշտում է. ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածելցյուրիխյան արձանագրությունների վերաբերյալ Թուրքիայի վերջին հայտարարության վերաբերյալ:
17:36
15 Դեկտեմբերի 2017
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը խոսել է ԵՄ–ի հետ ստորագրված համաձայնագրի դրական կողմերի մասին
Նա ընդգծեց նաև, որ հայկական իշխանությունները գործադրում են անհրաժեշտ բոլոր ջանքերը, որպեսզի երկրի քաղաքացիները ավելի շուտ զգան համաձայնագրի դրական ազդեցությունը:
13:09
15 Դեկտեմբերի 2017
Թուրք լրագրողը հարձակվել է հայ քաղաքագետի վրա «Զվեզդա» հեռուստաալիքի եթերում (ՎԻԴԵՈ)
Թուրք լրագրողը «Զվեզդա» հեռուստաալիքի «Process» (Процесс) հաղորդման ժամանակ հարձակվել է հայ քաղաքագետ Սարգիս Ծատուրյանի վրա:
20:09
14 Դեկտեմբերի 2017
Հայաստանի դիրքորոշումը հայ–թուրքական արձանագրությունների հարցում անփոփոխ է. ԱԳՆ
Հայաստանի դիրքորոշումը Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման արձանագրությունների հարցում անփոփոխ է մնում:
19:21
14 Դեկտեմբերի 2017
Թուրքիան հայտարարել է, որ հավատարիմ է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված արձանագրություններին
Թուրքիան պահպանում է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված արձանագրությունների նկատմամբ իր հավատարմությունը:
15:29
13 Դեկտեմբերի 2017
Հայաստանը 2018–ը գարունը կդիմավորի առանց հայ-թուրքական արձանագրությունների. ԱԳՆ
Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը 2008 թ.–ի աշնանը նախաձեռնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
18:19
12 Դեկտեմբերի 2017
ՄԻԵԴ–ը պարտավորեցրել է Ադրբեջանին 35000 եվրո վճարել հայ փախստականի ընտանիքին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով փոխհատուցման որոշումը։
11:09
12 Դեկտեմբերի 2017
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կմեկնի Հունաստան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 12-13–ին պաշտոնական այցով կմեկնի Հունաստան։
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։