486.81
+0.07
517.04
-0.95
8.4
-0.03
-10
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ պաշտպանության նախարարն ավարտված է համարում Հայաստան-ՆԱՏՕ գործողությունների ծրագրի առաջին փուլը
17:00
07 Փետրվարի 2008

ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը հայտարարել է, որ Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի առաջին փուլը կարելի է համարել ավարտված։

«IPAP ծրագրի իրականացման առաջին երկամյա փուլը կարելի է համարել ավարտված։ Արդյունքները կքննարկվեն ապրիլին` 26+1 ձևաչափով Հյուսիս-Ատլանտյան դաշինքի նիստի ընթացքում»,- ասաց Հարությունյանը հինգշաբթի ՆԱՏՕ-ի Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) և պլանավորման ու վերանայման գործընթացի (ՊՎԳ) գնահատման խմբի պատվիրակութան հետ հանդիպման ժամանակ։

Պատվիրակությունը գլխավորում են ՆԱՏՕ-ի միջազգային շտաբի եվրաատլանտյան ինտեգրման և գործընկերության դիրեկտորատի տնօրեն Յարոսլավ Սկոնիեչկան և ՆԱՏՕ-ի միջազգային շտաբի ուժերի պլանավորման վարչության տնօրեն Ֆրենկ Բոլանդը, հինգշաբթի «Նովոստի-Արմենիային» հաղորդեցին ՀՀ պաշտպանական գերատեսչության լրատվական ծառայությունից։

Հանդիպման ընթացքում Հարությունյանը նշեց, որ ՆԱՏՕ-ի տարբեր ներկայացուցիչների պարբերական այցերը մեր տարածաշրջան, մասնավորապես՝ Հայաստան, վկայում են տարածաշրջանային գործընթացների նկատմամբ Հյուսիսատլանտյան դաշինքի հետևողական հետաքրքրության մասին։

Նախարարի խոսքերով, 2008 թվականին սկսվելու է արդեն նոր գործընթաց` պաշտպանության ռազմավարական վերանայումը:

Հարությունյանը հավաստիացրեց, որ հայկական կողմը հաստատակամ է պաշտպանական բարեփոխումների իրականացման գործում ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը զարգացնելու որոշման հարցում և հույս հայտնեց, որ համագործակցությունը հաջորդ երկու տարիների ընթացքում ավելի կընդլայնվի` ընդգրկելով նոր ոլորտներ:

«Հայաստանի և ՆԱՏՕ-ի  միջև համագործակցությունը զարգացնելու հարցում Հայաստանը բարձր է գնահատում կազմակերպության ջանքերը»,- ասաց Հարությունյանը։ Նրա խոսքերով, դրա ապացույցն է՝  ՀՀ պաշտպանական բարեփոխումների իրականացման գործում ՀՀ-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (IPAP) և ՆԱՏՕ-ի «Պլանավորման և վերանայման գործընթացի» (PARP) գործընկերության նպատակների կիրառումը:


Հարությունյանը կարևորեց ՆԱՏՕ-ի դերը տարածաշրջանում, ավելացնելով, որ այս կազմակերպության հետ համագործակցությունը Հայաստանի համար առաջնային նշանակություն ունի։

Նախարարը նաև հայտարարեց, որ կազմակերպությունը մեծ ներդրում ունի միջազգային անվտանգության և կայունության ապահովման գործում, ինչի վկայությունն է Կոսովոյում և Աֆղանստանում իրականացվող խաղաղապահ առաքոելությունը:

Հանդիպման ավարտին կողմերը մտքեր փոխանակեցին տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող մի շարք հարցերի շուրջ, նախանշվեցին անելիքները մոտ ապագայում:--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։
18:53
10 Փետրվարի 2017
Ֆրանսիայի նախագահը հրավիրել է հայ գործընկերոջը պաշտոնական այցով այցելել Փարիզ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով այցելել Փարիզ: