484.62
+0.09
528.04
-0.05
8.53
-0.04
+17
Եղանակը Երևանում
Հայ
Նախագահական ընտրությունների ժամանակ աշխատելու են ընտրողներին շտապ իրավական օգնության մեքենաներ
15:55
07 Փետրվարի 2008

ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Նախագահական ընտրությունների ժամանակ ՀՀ մայրաքաղաքում և բոլոր մարզերում աշխատելու են ընտրողներին շտապ իրավական օգնություն տրամադրող ««Նախագահական ընտրություններ-2008» իրավական նախաձեռնության» քառասուն մեքենաներ։ Այս մասին հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանում ամերիկյան իրավաբանների ընկերակցության (ABA/CEELI) ներկայացուցիչ, ««Նախագահական ընտրություններ-2008» իրավական նախաձեռնություն» ծրագրի իրավաբան Կարեն Անդրիասյանը։

«Մենք ավելացրել ենք ընտրողներին շտապ իրավաբանական օգնության մեքենաների թիվը, և նախագահական ընտրություններին արդեն աշխատելու է 40 միավոր տեխնիկա՝ 2007թ. մայիսի 12-ի խորհրդարանական ընտրությունների 15-ի փոխարեն»,- ասաց նա։

Անդրիասյանի խոսքերով, շտապ իրավական օգնության մեքենաների անձնակազմում ընդգրկվելու են նախաձեռնության իրավաբանները, գործընկեր-հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, լրագրողներ, ինչպես նաև դիտորդներ։

Ինչպես տեղեկացրեց ծրագրի իրավաբանը, ներկայումս արդեն ձևավորվել է շտապ օգնության տասը մեքենաների անձնակազմը, որոնք աշխատելու են Հայաստանի հյուսիսային մարզերում։

ABA/CEELI ներկայացուցիչը ավելացրեց, որ շտապ իրավական օգնության մեքենաների աշխատանքի արդյունավետությունն արդեն ստուգվել է խորհրդարանական ընտրությունների ժամանակ։

Հայ ընտրողներին իրավական օգնություն տրամադրող իրավական նախաձեռնությունը հիմնվել է 2006թ. դեկտեմբերին և առաջին անգամ փորձարկվել է 2007թ. մայիսի 12-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Ներկայումս ««Նախագահական ընտրություններ-2008» իրավական նախաձեռնությունը» միավորում է 52 հասարակական կազմակերպություն՝ Հայաստանի բոլոր մարզերում։

Նախագահական ընտրությունները տեղի կունենան փետրվարի 19-ին։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: