486.67
+0.35
520.49
+1.39
8.22
+0.01
-6
Եղանակը Երևանում
Հայ
Երևանի պետական համալսարանում բացվել է «Ռուսական խոսքի կենտրոն»
15:54
07 Փետրվարի 2008

ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Երևանի պետական համալսարանում (ԵՊՀ) հինգշաբթի տեղի ունեցավ «Ռուսական խոսքի կենտրոնի» բացման արարողությունը։

«Այսօր մենք, Ռուսաստանի պատմության մեջ առաջին անգամ, մեզ բարեկամ երկրում՝ Հայաստանում բացում ենք «Ռուսական խոսքի կենտրոն»,- բացման արարողության ժամանակ հայտարարեց «Ռուսական աշխարհ» հիմնադրամի գործադիր փոխտնօրեն Սերգեյ Մորգունովը։

Նրա խոսքերով, կենտրոնում հավաքված և ներկայացված է գեղարվեստական, կրթական, գիտահանրամատչելի ռուսալեզու  գրականություն։ «Բացի այդ, կենտրոնի այցելուներն այստեղ կարող են գտնել գրքեր պատմության, փիլիսոփայության, հոգեբանության և մշակույթի մասին»,- ավելացրեց Մորգունովը։

Փոխտնօրենի խոսքերով, նախատեսված են նաև ռուսաց լեզվի ուսուցման ժամանակակից էլեկտրոնային ծրագրեր։ «Այս կենտրոնը ռուսական մշակույթի եզակի օջախ է՝ ինչպես մշակութային, այնպես էլ մեթոդական օգնության առումով»,- ասաց Մորգունովը։

Իր հերթին Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան խորհրդական, ՌԴ ԱԳՆ կից Գիտական և մշակութային համագործակցության ռուսական միջազգային կենտրոնի (Ռոսզարուբեժցենտր) հայկական ներկայացուցչության ղեկավար Անատոլի Նիկոլաևը նույնպես ընդգծեց պետհամալսարանում նման կենտրոնի բացման կարևորությունը։

«Այս կենտրոնը ԵՊՀ-ում Ռուսաստանի յուրօրինակ ներկայացուցչությունը կդառնա»,- ասաց նա։

Նիկոլաևի խոսքերով, բացի տպագիր հրատարակություններից, կենտրոնում ներկայացված է նաև դասական ռուսական կինեմատոգրաֆը։ «Այս բոլոր աղբյուրների շնորհիվ կենտրոնի այցելուները կարող են լիարժեք պատկերացում ստանալ Ռուսաստանի մասին»,- ավելացրեց նա։

Նիկոլաևի խոսքերով, նմանատիպ կենտրոնների բացման ծրագիրը շարունակական է լինելու։ «Ռուսական կենտրոններ բացվելու են նաև հետխորհրդային տարածքի մի շարք երկրներում»,- եզրափակեց նա։

ԵՊՀ-ում «Ռուսական խոսքի կենտրոն» բացելու նախաձեռնությունը պատկանում է «Ռուսական աշխարհ» հիմնադրամին, որը ձևավորվել է 2007 թվականին՝ ՌԴ նախագահ Վլադիմի Պուտինի հրամանագրով։ Հիմնադրամի հիմնական գործունեությունն ուղղված է ռուսաց լեզվի և մշակույթի տարածման աշխատանքներին։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը:
20:13
10 Հունվարի 2017
ԿԽՄԿ–ն պատրաստ է օգնել Հայաստանի կողմից ադրբեջանցի զինծառայողի մարմնի փոխանցման հարցում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ ադրբեջանցի զինծառայողի մարմինը Բաքվին փոխանցելու հարցի շուրջ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը երեքշաբթի տեղեկացրեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը։