484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+8
Եղանակը Երևանում
Հայ
ԱԺԿ կուսակցության առաջնորդը քիչ հավանական է համարում նախագահի թեկնածուների ինքնաբացարկը
15:12
07 Փետրվարի 2008

Ազգային ժողովրդավարական կուսակցության առաջնորդ Շավարշ Քոչարյանը քիչ հավանական է համարում ինքնաբացարկի մասին`առաջադրված թեկնածուների հայտարարությունները։

«Ես քիչ հավանական են համարում, որ մինչև վերջնաժամկետը՝ փետրվարի 9-ը, Հայաստանի նախագահի առաջադրված թեկնածուներից որևէ մեկը հայտարարի ինքնաբացարկի մասին», - ասաց Քոչարյանը, որի կուսակցությունը Հայաստանի կայանալիք նախագահական ընտրություններին սատարում է  ընդդիմադիր Ազգային ժողովրդավարական միության առաջնորդ Վազգեն Մանուկյանի թեկնածությանը։

Քոչարյանը չբացառեց ընտրությունների երկրորդ փուլի անցկացման հնարավորությունը։ Դա, կարծում է նա, հնարավոր է միայն Վազգեն Մանուկյանի վարկանիշի կտրուկ աճի դեպքում։

«Այսօր իշխանության թեկնածուի վարկանիշը աճում է միայն Հայաստանի նախկին իշխանությունների ագրեսիվ վարքագծի հաշվին՝ այդպիսով ստեղծելով թեկնածուների իրական վարկանիշի խեղաթյուրված պատկեր», - ասաց Քոչարյանը։

Նրա գնահատմամբ, եթե բնակչության կողմից նման ընկալումը շարունակվի նաև հետագայում, ապա ընտրությունները կարող են միանշանակ ավարտվել արդեն առաջին փուլում՝ իշխանության թեկնածուի հաղթանակով։

Սակայն, ինչպես նշեց ԱԺԿ առաջնորդը, Մանուկյանին սատարող քաղաքական ուժերը ակտիվ քարոզչություն են վարում՝ հասարակության գիտակցության մեջ բեկում մտցնելու համար, քանի որ ընտրողները պետք է գիտակցեն, որ ընտրում են Հայաստանի անցյալի և ապագայի միջև, այլ ոչ թե անցած և ներկա իշխանությունների միջև։

«Եթե մեզ հաջողվի բեկել նման տրամադրությունները, ապա Մանուկյանի վարկանիշն այնքան կաճի, որ նա դուրս կգա երկրորդ փուլ՝ իշխանության թեկնածու, գործող վարչապետ Սերժ Սարգսյանի հետ», - ասաց Քոչարյանը։

Հայաստանի նախագահական ընտրությունները տեղի կունենան 2008 թ. փետրվարի 19-ին։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։