480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+29
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում անհրաժեշտ է բարելավել պայմանները, որպեսզի հաշմանդամները կարողանան մասնակցել նախագահական ընտրություններին
14:58
07 Փետրվարի 2008

ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Ֆիզիկական սահմանափակ հնարավորություններ ունեցող անձանց համար հարկավոր է ավելի մատչելի պայմաններ ստեղծել նախագահական ընտրություններին մասնակցելու համար։ Այս մասին հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց հաշմանդամների իրավունքների պաշտպանության «Ունիսոն» հասարակական կազմակերպության տնօրեն Արմեն Ալավերդյանը։

Նրա խոսքերով, հիմնական պատճառը, որի դեպքում հաշմանդամները հրաժարվում են մասնակցել ընտրություններին, ընտրական տեղամասերի անմատչելիությունն է։

«Մեծ ափսոսանքով պետք է նշեմ, որ այս տարի մենք պարզեցինք, որ ընտրատեղամասերի մեծ մասը գտնվելու է շենքերի երկրորդ հարկերում, իսկ դա հերթական խոչընդոտ է հաշմանդամների համար»,- նշեց նա։

Ալավերդյանը կարծում է, որ Հայաստանում մոտ տասը  ընտրատարածքներ են միայն հարմարեցված հաշմանդամների համար։

«Հաշվի առնելով այս հանգամանքը՝ մենք ԿԸՀ-ին առաջարկել ենք՝ հաշմանդամներին թույլ տալ իրենց դիմումների համաձայն քվեարկել այն տեղամասերում, որոնք առավել հարմարեցված են նրանց հնարավորություններին»,- ասաց նա՝ ավելացնելով, որ ԿԸՀ-ի կողմից կոնկրետ գործողություններ չձեռնարկվեցին։

Ալավերդյանը նաև հայտարարեց, որ լսողության խնդիրներ ունեցող մարդիկ գրեթե զրկված են թեկնածուների հեռուստատեսային քարոզարշավին հետևելու հնարավորությունից։

«Մենք այս հարցով նույնպես դիմել ենք ԿԸՀ և թեկնածուների քաղաքական կուսակցություններին, սակայն համապատասխան արձագանք ստացել ենք միայն երկու թեկնածուների շտաբներից՝ վարչապետ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի և ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանի»,- նշեց նա։

Ինչպես նշեց Ալավերդյանը, ՀՀ վարչապետի քարոզարշավի հեռարձակման ընթացքում վազող տողեր կան, որոնք տեղեկացնում են հռետորի անձի մասին, ինչպես նաև մեջբերումներ են հիմնական ելույթից։ Բացի այդ, Բաղդասարյանի նախընտրական շտաբը տեղեկացրել է, որ 6-7 տեսահոլովակ նկարահանվելու է սուրդոթարգմանությամբ։

Պաշտոնական տվյալներով, Հայաստանում հաշվառված է 158 հազար հաշմանդամ, որոնցից մոտ 100 հազարն ունեն ընտրելու իրավունք։

Նախագահական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան փետրվարի 19-ին։ Հունվարի 21-ին պաշտոնապես մեկնարկել է նախագահի թեկնածուների նախընտրական քարոզարշավը, որը տևելու է մինչև փետրվարի 17-ը։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։