481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+13
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում բացվել է Կովկասի և Մերձավոր Արևելքի անվտանգության համակարգի հարցերին նվիրված գիտաժողով
14:24
07 Փետրվարի 2008

Հինգշաբթի Երևանում բացվել է «Կովկասի և Մերձավոր Արևելքի երկրները՝ հնարավոր գործընկերներ տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործընթացում» միջազգային գիտաժողովը։

Ինչպես բացման արարողության ժամանակ նշեց ՀՀ փոխարտգործնախարար Գեղամ Ղարիբջանյանը, Համաշխարհային հայկական կոնգրեսի կողմից կազմակերպված, տարածաշրջանի երկրների փորձագետների մասնակցությամբ նման միջոցառումները դառնում են ավանդական և շարունակական, ինչը կարող է հանգեցնել նկատելի դրական արդյունքների։

«Մեր տարածաշրջանը տարբերվում է հակամարտություններով և բախումներով գլոբալիզացիայի պայմաններում։ Այսօր աշխարհում աճում է երկրների փոխկախվածությունը, և յուրաքանչյուր պետության համար կարևոր է ոչ միայն սեփական բարգավաճումը, այլև հարևան երկրների զարգացումը», - ասաց Ղարիբջանյանը։

Նրա խոսքերով, հատկապես կարևոր է երկրների փոխգործակցությունը հավաքական անվտանգության հարցերում։

«Քանի որ Մերձավոր Արևելքում հաճախ են հուզումները, որոնք ազդում են նաև հարևան երկրների վրա, ապա Հայաստանը կողմ է հանդես գալիս անվտանգության միջազգային համակարգի ստեղծմանը, որը կապահովեր կայունություն նաև մեր տարածաշրջանում», - ասաց փոխարտգործնախարարը։

«Կովկասի և Մերձավոր Արևելքի երկրները՝ հնարավոր գործընկերներ տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործընթացում» միջազգային երկօրյա գիտաժողովին մասնակցում են փորձագետներ և հասարակական գործիչներ Ավստրիայից, Ադրբեջանից, Վրաստանից, Եգիպտոսից, Լիբանանից, Չինաստանից, Պաղեստինից, Ռուսաստանից, Սիրիայից և Թուրքիայից, ինչպես նաև դիվանագետներ և Հայաստանում միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Գիտաժողովի կազմակերպիչն է Համաշխարհային հայկական կոնգրեսը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։