481.79
+0.02
538.93
-1.33
8.53
+0.03
+19
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում եվրոպական չափանիշներով ընտրությունների անցկացումը պետք է ավանդույթ դառնա. Տիգրան Թորոսյան
13:23
07 Փետրվարի 2008

Եվրոպական չափանիշներին համապատասխան նախագահական ընտրությունների անցկացման բարձր որակը հնարավորություն է տալիս հավաստել, որ դա երկրում ավանդույթ է դառնում։ Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը` նախօրեին Երևանում Սլովենիայի արտգործնախարար Դմիտրի Ռուպելի գլխավորությամբ Եվրամիության «եռյակի» պատվիրակության հետ հանդիպման ընթացքում։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից, խոսնակը կարևորել է առաջիկա նախագահական ընտրությունները ժողովրդավարական չափանիշներին համապատասխան անցկացնելը՝ նշելով, որ օրենսդրական բոլոր անհրաժեշտ քայլերն արվել են (մասնավորապես` ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի և ԵԽ փորձագետների առաջարկությունները հաշվի առնելով)։

Թորոսյանն ասել է, որ արդեն ստացվել են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի և ԵԽ դիտորդական առաքելությունների նախնական զեկույցները, որոնք դրական գնահատականներ են արձանագրել ընտրական գործընթացների վերաբերյալ:

ԱԺ խոսնակի խոսքերով, կարևոր է նաև զանգվածային լրատվամիջոցների ազատությունը և նախագահի թեկնածուների համար հավասար պայմանների ստեղծումը լրատվամիջոցներում:

ԵՄ նախարարական «եռյակի» պատվիրակությունը, որի կազմում են արտաքին կապերի ԵՄ հանձնակատար Բենիտա Ֆերերո Վալդները, Եվրամիության նախագահ, Սլովենիայի ԱԳ նախարար Դմիտրի Ռուպելը, Ֆրանսիայի ԱԳՆ եվրոպայի վարչության ղեկավար Ժակ Ֆորնը, այլ պաշտոնատար անձինք, երկօրյա այցով Հայաստան է ժամանել երեքշաբթի։

Փետրվարի 5-ին Ֆերերո Վալդները և ՀՀ ատրգործանախարար Վարդան Օսկանյանը բացել են Հայաստանում Եվրահանձնաժողովի պատվիրակության նոր շենքը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: