484.45
-0.06
527.28
+8.56
8.65
+0.04
+4
Եղանակը Երևանում
Հայ
Ամենայն Հայոց Կաթողիկոսը ողջունում է հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությունը
12:17
07 Փետրվարի 2008

Չորեքշաբթի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Վիկտոր Զուբկովին և նրա գլխավորած պատվիրակությանը, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից։

Հանդիպման ընթացքում Նորին Սրբությունը անդրադարձել է հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությունը՝ նշելով երկու պետությունների միջև զարգացող ու առավել ամրապնդվող հարաբերությունները ու գործակցությունը տարբեր ոլորտներում:

Հայոց Հայրապետը իր գնահատանքն է հայտնել նաև ՌԴ իշխանություններին` Ռուսաստանում հայ համայնքի նկատմամբ ցուցաբերվող հոգատար վերաբերմունքի և ուշադրության համար:

Զուբկովն իր հերթին շնորհակալություն է հայտնել Ամենայն Հայոց Հայրապետին երկու ժողովուրդների բարեկամության ամրապնդմանն ուղղված ջանքերի և ուշադրության համար: Նա ներկայացրել է Հայաստան այցի արդյունքները` վստահեցնելով, որ հայ-ռուսական համագործակցությունը պիտի շարունակի առավել զարգանալ:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստանյայց Առաքելական և Ռուս Ուղղափառ Եկեղեցիների միջև առկա ջերմ հարաբերություններին:

Զուբկովի ղեկավարած պատվիրակության կազմում են ՌԴ տրանսպորտի նախարար Իգոր Լևիտինը, տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի նախարար Լեոնիդ Ռեյմանը, արդյունաբերության և էներգետիկայի նախարար Անդրեյ Դեմենտևը, Ֆեդերալ մաքսային ծառայության  ղեկավար Անդրեյ Բելյանինովը, «Ռոսատոմ» ընկերության ղեկավար Սերգեյ Կիրիենկոն, տնտեսական զարգացման և առևտրի փոխնախարար Կիրիլ Անդրոսովը, ԱԳՆ փոխնախարար Գրիգորի Կարասինը, ֆինանսների փոխնախարար Դմիտրի Պանկինը, ռազմատեխնիկական համագործակցության  դաշնային ծառայության փոխտնօրեն Ալեքսանդր Ֆոմինը, Դաշնային ունեցվածքի կառավարման գործակալության ղեկավարի տեղակալ Յուրի Մեդվեդևը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում: