486.7
-0.08
515.17
+0.05
8.4
-0.03
+8
Եղանակը Երևանում
Հայ
2008 թ.-ին Հայաստանը կմասնակցի ՏՏ բնագավառի երկու խոշոր՝ CeBIT և WCIT ցուցահանդեսներին
11:58
07 Փետրվարի 2008

2008 թ.-ին Հայաստանը կներկայացնի տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում իր ձեռքբերումները CeBIT ցուցահանդեսի ժամանակ, որը տեղի կունենա մարտի 4-9-ը Հանովերում և WCIT համաշխարհային կոնգրեսում՝ մայիսի 19-22-ը Մալազիայում։ Այս մասին տեղեկացրել է Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերությունների միության (UITE)  գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը Միության տարեկան նիստի ժամանակ։

Նրա խոսքերով, CeBIТ ցուցահանդեսի կազմակերպչական հարցերը կլուծի UITE-ն, իսկ տաղավարի տեղադրման ծախսերը կիրականացվեն պետբյուջեի միջոցներով։

«Այսպիսով, զգալիորեն թեթևացել է այս ցուցահանդեսներին հայկական ընկերությունների մասնակցության հարցը, և շուտով մենք արդեն նրանց կներկայացնենք մասնակցության համար համապատասխան առաջարկները», - ասել է Վարդանյանը։

Միաժամանակ նա ընդգծել է WCIT համաշխարհային կոնգրեսում Հայաստանի մասնակցության կարևորությունը։

«WCIT-ը փակ միջոցառում է, որին մասնակցում են տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում գործող համաշխարհային բոլոր խոշոր ընկերություննները, և սա լավ հնարավորություն է նոր կապեր հաստատելու և հայկական ընկերությունների համար գործընկերներ փնտրելու համար», - ասել է Վարդանյանը։

Հայաստաին տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերությունների միությունը (UITE) հիմնադրվել է 2000 թ.-ին՝ ՏՏ բնագավառում ընկերությունների տնտեսական շահերը պաշտպանելու, բիզնեսի զարգացումը խթանելու, ուսումնասիրությունները խրախուսելու նպատակով։

Միությունը նաև զբաղվում է ցուցահանդեսների, հրապարակային քննարկումների և համաժողովների կազմակերպմամբ։

Այսօրվա դրությամբ Միության կազմում են բնագավառի 23 առաջատար ընկերություններ, որոնց թվում են ինչպես տեղական, այնպես էլ միջազգային կազմակերպություններ, որոնք գործում են ծրագրայի ապահովման, ինտերնետ-տեխնոլոգիաների զարգացման և էլեկտրոնային առևտրի ու կիսահաղորդիչների դիզայնի բնագավառում։

Սկսած 2005 թ.-ից Միությունը ամեն տարի կազմակերպում է Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում ամենախոշոր ցուցահանդեսներից մեկը՝ Digitec-ը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։