480.44
-0.05
545.78
+5.04
8.07
-0.08
+31
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն Ադրբեջանի կողմից Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման դեպքում
10:51
07 Փետրվարի 2008

ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն Ադրբեջանի կողմից Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման դեպքում։ Այս մասին հայտարարել է ՀՀ  վարչապետ Սերժ Սարգսյանը՝ ՀՀ ԱԺ-ում կառավարական ժամի ընթացքում։

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն երեք հիմնարար սկզբունքներին հետևելու դեպքում։ Առաջինը, Ադրբեջանը պետք է ընդունի ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքը, երկրորդ՝ Լեռնային Ղարաբաղը պետք է ցամաքային սահման ունենա Հայաստանի հետ, երրորդ՝ անհրաժեշտ են պատերազմը չվերսկսելու հստակ երաշխիքներ միջազգային կազմակերպությունների և միջնորդ պետությունների կողմից», - ասել է նա։

Վարչապետի խոսքերով, վերը նշված պայմանները այն երեք հիմնարար սկզբունքներն են, որոնց կատարման դեպքում հայկական կողմը կարող է գնալ տեխնիկական հարցերի համաձայնեցման։ Այդ սկզբունքների չկատարման դեպքում, Սարգսյանի կարծիքով, հակամարտող կողմերին քննարկելու ոչինչ չունեն։

Վարչապետը նշել է, որ վերը նշված երեք պայմաններն առկա են կառավարության ծրագրում, և դրանց հիման վրա կառուցվում են միջպետական հարաբերությունները ԵՄ-ի, ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ, ինչպես նաև երկկողմ ձևաչափում։

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

 

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի  հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ  մեկ միլիոնը ստիպված եղավ լքել  բնակավայրերը։

Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։

1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:16
29 Հունիսի 2017
Վարչապետի թիմը վայելում է իմ և մեր ամբողջ քաղաքական թիմի լիակատար վստահությունը. Սերժ Սարգսյան
Կառավարության ներկայիս կազմը վայելում է նախագահի և ամբողջ քաղաքական թիմի լիակատար վստահությունը, ասել է ՀՀ նախագահը։
15:50
28 Հունիսի 2017
Արդարադատության նախարարը մեկնաբանել է Հայաստանում 2018 թ.-ին թավշյա հեղափոխության հավանականությունը
Դավիթ Հարությունյանը չորեքշաբթի մեկնաբանել է երկրում թավշյա հեղափոխություն իրականացնելու հավանականութունը 2018 թ.-ի ապրիլին:
18:38
27 Հունիսի 2017
ԵԽԽՎ ադրբեջանամետ նախագահը կարող է պաշտոնանկ արվել
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ադրբեջանամետ նախագահ Պեդրո Ագրամունտը կարող է  պաշտոնանկ արվել:
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը: