482.13
-0.46
538.83
-4.47
8.55
+0.02
+19
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ նախագահի ընդդիմադիր թեկնածուներից բնակչությանն ավելի շատ դուր է գալիս Արթուր Բաղդասարյանը
19:39
06 Փետրվարի 2008

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ նախագահի բոլոր ընդդիմադիր թեկնածուներից բնակչությունն ավելի շատ նախընտրում է «Օրինաց երկիր» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանին, կարծում է «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը։

«Որպես ընդդիմության առաջնորդ` Արթուր Բաղդասարյանն ավելի գրավիչ է դիտվում և այլընտրանքային տարբերակ է ընդդիմության մյուս թեկնածուների մեջ, այնինչ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն, այս առումով, ավելի քիչ գրավիչ է բնակչության համար»,- չորեքշաբթի մամուլի ասուլիսում ասաց նա։

«Բաղդասարյանի կենսագրությունը բավական «մաքուր» է, նրա անունը կապված չէ կոռուպցիայի հետ, նա երիտասարդ է և կենսունակ, այդ պատճառով էլ շատ մարդիկ կարող են իրենց սպասումները կապել նրա իմիջի հետ և իրենց ձայները տալ նրան»,- նշեց սոցիոլոգը։

Դրա հետ մեկտեղ Ադիբեկյանը քիչ հավանական է համարում, որ  Բաղդասարյանը կարող է միավորվել Տեր-Պետրոսյանի թիմի հետ։ Ըստ նրա, «Օրինաց երկրի» առաջնորդը ավելի շուտ Տեր-Պետրոսյանին կհրավիրի աջակցել իր թեկնածությանը։

«Ես չեմ կարծում, որ Բաղադասարյանն  այդքան անհեռատես է, որպեսզի միանա առաջին նախագահին, քանի որ Տեր-Պետրոսյանն, ամենայն հավանականությամբ, պարտության կմատնվի նախագահական ընտրություններում»,- ասաց նա՝ ավելացնելով, որ պարտված թեկնածուին աջակցելը խիստ վնաս կհասցնի նրա վարկանիշին։

Նախագահական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան փետրվարի 19-ին։ Հունվարի 21-ին պաշտոնապես մեկնարկել է նախագահի թեկնածուների նախընտրական քարոզարշավը, որը տևելու է մինչև փետրվարի 17-ը։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։