485.25
-0.08
569.44
-2.72
8.18
-0.02
-2
Եղանակը Երևանում
Հայ
Դաշնակցությունը հանդես է գալիս մասնագիտական և ժամկետային զինծառայության համատեղման օգտին
19:34
06 Փետրվարի 2008

Դաշնակցությունը հանդես է գալիս մասնագիտական և ժամկետային զինծառայության համատեղման օգտին։ Ինչպես չորեքշաբթի մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՅԴ ներկայացուցիչ, ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Արթուր Աղաբեկյանը, համապատասխան կետերը ամրագրված են Դաշնակցության կողմից առաջադրված նախագահի թեկնածու Վահան Հովհաննիսյանի նախընտրական ծրագրում։

«Դաշնակցությունը կարծում է, որ հայկական բանակում անհրաժեշտ է ճկուն կերպով համատեղել մասնագիտական և ժամկետային ծառայությունները»,-ասաց նա։

Նրա խոսքերով, Վահան Հովհաննիսյանի ծրագրի վրա աշխատել են արհեստավարժներ և վերջինիս ձևավորման ժամանակ նկատի է առնվել բանակաշինության միջազգային փորձը։

«Բանակի քանակը և զինծառայության տևողությունը պետք է կախված լինեն երկրի առջև ծառացած մարտահրավերներից, անվտանգության միջազգային համակարգից, որում ընդգրկված է Հայաստանը, և մի շարք այլ գործոններից»,-ասաց նա։

Մեկնաբանելով Հայաստանի նախագահի այլ թեկնածուների հայտարարությունները՝ Աղաբեկյանը նշեց, որ իր համար անընդունելի են բանակի թվաքանակի կտրուկ կրճատման և լիովին մասնագիտական բանակի անցնելու վերաբերյալ հայտարարությունները։

Աղաբեկյանի կարծիքով, երեք միլիոն բնակչություն ունեցող Հայաստանը չի կարող ապահովել մասնագիտական բանակի համար անհրաժեշտ մասնագետ կադրերի համապատասխան քանակ։

«Նույնիսկ ղարաբաղյան հիմնահարցի լուծումից հետո հայկական բանակի թվաքանակը չի կարող կրճատվել, քանի որ կլինեն նոր մարտահրավերներ»,-ասաց նա։—0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։
11:15
30 Նոյեմբերի 2017
ՀՀԿ–ում անհեթեթ են անվանել ռուս քաղաքագետների վիրավորական հայտարարությունները Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ
Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է НТВ ռուսական հեռուստաալիքի talk show–ի ընթացքում Հայաստանի հասցեին հնչած հայտարարությունները։
20:35
28 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը շահագրգռված է բարեկամ Իրանի զարգացմամբ ու տարածաշրջանի կայունությամբ
ՀՀ նախագահն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին։