482.59
-0.3
543.3
+1.98
8.53
-0.01
+17
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում ծրագրվում է ստեղծել նոր ազգային-դեմոկրատական շարժում
18:48
06 Փետրվարի 2008

«Ազգային ժողովրդավարական միություն» ընդդիմադիր կուսակցությունը մտադիր է ստեղծել նոր ազգային-ժողովրդավարական շարժում։ Այս մասին չորեքշաբթի լրագրողներին հայտնեց ՀՀ նախագահի թեկնածու, Ազգային ժողովրդավարական միության առաջնորդ Վազգեն Մանուկյանի նախընտրական շտաբի ղեկավար Սամվել Շահինյանը։

Նրա խոսքերով, շարժման մեջ կմիավորվեն բոլոր վեց կուսակցությունները, որոնք աջակցում են Վազգեն Մանուկյանի թեկնածությունը նախագահական ընտրություններին։ Դրանք են ԱԺՄ-ն, «Ազգային պետություն» կուսակցությունը, «Ազգային միաբանության ուխտը», Ազգային ժողովրդավարների դաշինքը, Ազգային ժողովրդական կուսակցությունը, «Սահմանադրական իրավունք» միությունը։

«Այդ շարժումը չի նշանակի մեխանիկական կամ արհեստական միավորում՝ իրադրային խնդիրների լուծման կամ իշխանության գալու նպատակով, այլ նրանց գալը ազգային-ժողովրդավարական շարժում՝ միասնական դաշտ ստեղծելու նպատակով»,-ասաց Շահինյանը։

Նա նշեց, որ նախընտրական քարոզարշավից արդեն պարզ է դարձել, որ «այդ հոսանքները վերապրում են քաղաքական մետաստազներ և չեն ապահովում իրենց բնականոն գործընթացները»։

Այս համատեքստում նա ընգծեց ազգային-ժողովրդավարական շարժման ստեղծման «կենսական անհրաժեշտությունը», ինչի անհրաժեշտությունն արդեն գիտակցել են բոլոր ավանդական ժողովրդավարական երկրներում։

«Մենք այդ գործընթացի իրականացումը տեսնում ենք ընտրությունների  ձևաչափում, քանի որ պետք է շարժվել դեպի խորհրդարանական պետություն, ինչի համար անհրաժեշտ է իրականացնել սահմանադրական փոփոխություններ, որոնք հնարավոր կլինի իրականացնել միայն նախագահի անմիջական մասնակցությամբ և ազդեցությամբ»,-ասաց Շահինյանը։

Նա նշեց, որ շարժման ստեղծման նախաձեռնությունը սկսվել է դեռևս 1,5-2 տարի առաջ, իսկ հիմա միայն ձևավորվել է ամենահարմար առիթը՝ դրա իրականացման համար։ «Վազգեն Մանուկյանը գաղափարական առաջնորդ է, և այս շարժումը կլինի մեր ժողովրդի ապագայի միակ ճանապարհը։ Այլ ճանապարհ ես չեմ տեսնում»,-ասաց Շահինյանը։

Միաժամանակ նա նշեց, որ դեռևս չի հստակեցվել նոր շարժման անվանումը, սակայն դրան հետագայում կկարողանան միանալ այլ կուսակցություններ ևս։ Նա չբացառեց նաև, որ շարժումն ի վերջո կվերաճի միասնական կուսակցության, ընդ որում, դա կարող է տեղի ունենալ մոտակա մեկ տարվա ընթացքում։

Ինչպես նշեց Շահինյանը, շարժման մասնակիցների ժողովը տեղի կունենա այսօր երեկոյան։ Այստեղ կքննարկվեն միասնական ազգային-ժողովրդավարական շարժման միավորման վերջնական դրույթները և ձևաչափը։

Հայաստանի նախագահական ընտրությունները տեղի կունենան փետրվարի 19-ին։ Հայաստանի ԿԸՀ-ն գրանցել է համապատասխան փաստաթղթեր ներկայացրած բոլոր ինը թեկնածուներին։--0-- 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ: