478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+21
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական հեռուստաալիքները սկսել են ավելի հավասարաչափ լուսաբանել նախընտրական քարոզարշավը. ԵՄԱ
17:53
06 Փետրվարի 2008

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Հայկական հեռուստաալիքները սկսել են ավելի հավասարաչափ լուսաբանել ՀՀ նախագահի թեկնածուների նախընտրական քարոզարշավները, չերեքշաբթի մամուլի ասուլիսում հայտարարեց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը՝ ներկայացնելով նախընտրական փուլում ԶԼՄ-ների գործունեության մոնիտորինգի արդյունքները։

«Այժմ կարելի է խոսել ընտրությունների լուսաբանման ոչ թե քանակական, այլ որակական անհավասարության մասին։ Թեև այս առումով նույնպես նկատելի են դրական փոփոխություններ»,- ասաց Նավասարդյանը։

Մոնիտորինգի արդյունքների համաձայն, ամենամեծ քանակությամբ  եթերաժամանակը հատկացվել է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի նախընտրական գործունեության լուսաբանմանը՝ 29,5 հազ. վայրկյան, ամենաքիչը՝ «Ազգային համաձայնություն» կուսակցության առաջնորդ Արամ Հարությունյանին՝ 12,7 հազ. վայրկյան։
 
Ընդ որում, Սարգսյանի մասին հեռարձակվել է 426 տեսանյութ, ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանի մասին՝ 269, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մասին՝ 277, «Օրինաց երկիր» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանի մասին՝ 256, ԱԺՄ առաջնորդ Վազգեն Մանուկյանի մասին՝ 218, «Ազգային միաբանություն» կուսակցության առաջնորդ Արտաշես Գեղամյանի մասին՝ 214, «ԺԿ» առաջնորդ Տիգրան Կարապետյանի մասին՝ 163, «Ազգային համաձայնություն» կուսակցության առաջնորդ Արամ Հարությունյանի մասին՝ 153 և ԼՂՀ նախագահի նախկին խորհրդական Արման Մելիքյանի մասին՝ 133 նյութ։

«Բացի այդ, պակասել է միջազգային դիտորդների գործունեությունը գնահատող նյութերի քանակը։ Որպես բացառություն կարելի է նշել «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունը, որի տեղեկատվությունը  նախկինում նույնպես ավելի օբյեկտիվ էր»,- ասաց Նավասարդյանը։

Նա նաև ավելացրեց, որ ընտրությունների հետ կապված՝ տեղական հեռուստաալիքներով չեն հեռարձակվում նոր ծրագրեր, որոնք թեկնածուներին բանավիճելու հնարավորություն կտային։

«Կարծում եմ՝ սա ավելի շուտ կախված է ոչ թե հեռուստաալիքների, այլ հենց թեկնածուների ցանկությունից, բայց հեռուստաալիքները հարցազրույցների չեն հրավիրում տարբեր փորձագետների, ինչպես նաև ընտրությունների մոնիտորինգ անցկացնող կազմակերպությունների ներկայացուցիչների, ինչը նունպես ցանկալի կլիներ»,- ասաց Նավասարդյանը։
 
Նրա խոսքերով, ՀՀ նախագահական ընտրություններից առաջ  քաղաքական պայքարն ավելի սուր բնույթ ունի, քան խորհրդարանական ընտրություններինը։ Սա անդրադառնում է նաև լրատվամիջոցների գործունեության վրա, որտեղ հաճախ հայտնվում են անթույլատրելի երևույթներ։

Նա նշեց, որ հեռուստաընկերությունների մոտ աճում է ընտրությունների նկատմամբ հետաքրքրությունը։ Նախընտրական գործընթացներն առավել ակտիվորեն լուսաբանում են Հայաստանի հանրային ռադիոն, «Կենտրոն» և «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունները։

Մոնիտորինգն անցկացվել է հունվարի 21-ից, երբ պաշտոնապես մեկնարկեց նախընտրական քարոզարշավը, և տևել է մինչև հունվարի 30-ը։ Մոնիտորինգում ընդգրկվել են 8 հեռուստաալիքներ՝ Հայաստանի հանրային հեռուստատեսությունը, Հայկական երկրորդ հեռուստաալիքը, «ԱԼՄ»-ն, «Արմենիան», «Երկիր մեդիան», «Կենտրոնը», «Շանթը», ինչպես նաև Հայաստանի հանրային ռադիոն։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: