484.62
+0.09
528.04
-0.05
8.53
-0.04
+7
Եղանակը Երևանում
Հայ
Ռուսաստանը կմասնակցի Հայաստանում նոր ԱԷԿ-ի շինարարության մրցույթին
17:11
06 Փետրվարի 2008

Ռուսաստանը կմասնակցի Հայաստանում նոր ԱԷԿ-ի շինարարության մրցույթին. շինարարությունը կարող է սկսվել 2010-2011թթ., չորեքշաբթի լրագրողներին հայտարարեց «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Սերգեյ Կիրիենկոն։

«Հայաստանի կառավարությունը անցկացնելու է շինարարության մրցույթ, մենք կմասնակցենք, մենք մրցույթում հաղթելու լավ հնարավորություններ ունենք»,- ասաց Կիրիենկոն լրագրողներին, հաղորդում է «ՌԻԱ-Նովոստին»։

Հայաստանը դիտարկում է նոր՝ 1 հազար մեգավատ հզորությամբ ԱԷԿ-ի շինարարության հնարավորությունը։ Նախագիծը կարող է արժենալ շուրջ 1 միլիարդ դոլար։

Վիկտոր Զուբկովի Երևան կատարած այցի շրջանակներում երկու երկրների վարչապետները համատեղ հայտարարություն են ընդունել՝ Հայկական գործող ԱԷԿ-ի անվտանգության և ապահովության բարձրացման և հանրապետությունում ատոմային էներգետիկայի զարգացման ոլորտում համագործակցության մասին։

Կիրիենկոն պարզաբանեց, որ հայտարարությամբ նախատեսվում է ոչ միայն գործող ԱԷԿ-ի գործարկման անվտանգության ապահովության աջակցություն, այլև «նոր ԱԷԿ-ի շինարարության նախապատրաստում»։

2003թ. սեպտեմբերից գործող Հայկական ԱԷԿ-ը հնգամյա հավատարմագրային կառավարման է տրվել ռուսաստանյան «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ՓԲԸ-ին, որը ՌԱՕ «ԵԷՍ»-ի և «Ռոսէներգոատոմի» կառույցն է։

Կիրիենկոն ճշգրտեց, որ գործող կայանն աշխատելու է մինչև 2016թ.-ն։ «Այդ պատճառով մոտակա երկու տարիների ընթացքում (մինչև 2010թ.-ն) պետք է իրականացնել ողջ նախապատրաստական աշխատանքը, իսկ նոր ԱԷԿ-ի շինարարությունը պետք է սկսվի 2010թ.-ին, առավելագույնը՝ 2011թ. սկզբին»,-հայտնեց նա։

«Ռոսատոմի» գլխավոր տնօրենի խոսքերով, կամ պետք կլինի երկու նոր ատոմային էներգաբլոկերի կամ ավելի մեծ հզորությամբ մեկ բլոկի կառուցումը։

«Հայկական ԱԷԿ-ի գոյություն ունեցող բլոկն ունի 440-500 մեգավատ հզորություն։ Անհրաժեշտ է համանման՝ 500 մեգավատ հզորությամբ բլոկ կամ երկու բլոկ, իսկ ավելի լավ է՝ 1000 մեգավատ հզորությամբ մեկը»,-պարզաբանեց նա։

Կիրիենկոն ընգծեց, որ նոր բլոկը լիովին ապահովելու է Հայաստանի ներքին պահանջները և արտահանման ներուժը։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: