478.55
+0.13
562.3
+0.63
8.1
+0.05
+23
Եղանակը Երևանում
Հայ
Հարավային Կովկասում Հայաստանը կարող է դառնալ ժողովրդավարական բարեփոխումների կենտրոն. ԵՄ
17:01
06 Փետրվարի 2008

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Հարավային Կովկասում Հայաստանը կարող է դառնալ ժողովրդավարական բարեփոխումների կենտրոն, չորեքշաբթի լրագրողներին հայտարարեց ԵՄ արտաքին կապերի հանձնակատար Բենիտա Ֆեռերո Վալդները։

 «ԵՄ-ն կցանկանար, որպեսզի Հարավային Կովկասի համար Հայաստանը ժողովրդավարական զարգացման մոդել դառնար։ Հանրապետությունն արդեն «Նոր հարևանություն» եվրոպական քաղաքականության մասնակիցն է, որի շրջանակներում Հայաստանում գրանցվել է լուրջ ժողովրդավարական առաջընթաց»,- ասաց նա։

Հանձնակատարի խոսքերով, ավելի վաղ «Նոր հարևանություն»  քաղաքականության իրականացման համար որոնվում էր ճիշտ ձևաչափ, բայց այժմ ծրագիրն ակտիվորեն իրագործվում է և հրաշալի մեխանիզմ է՝ Հայաստանում ավելի խորը ինստիտուցիոնալ բարեփոխումների  համար։

Ֆեռերո Վալդները նշեց, որ չնայած այն փաստին, որ անդրկովկասյան բոլոր երեք երկրներն էլ միասնական ծրագրի մասնակիցներն են, սակայն դրանցից յուրաքանչյուրում նոր հարևանության ծրագիրն իրագործվում է՝ հաշվի առնելով տեղական առանձնահատկությունները։

«Թեև արդեն մեծ հաջողություններ են ձեռքբերվել, այնուամենայնիվ, պետք չէ կանգ առնել։ Հայաստանում դեռևս պետք է գործողությունների լայն շրջանակ իրականացնել՝ տնտեսական զարգացումը խթանելու և արտասահմանյան ներդրումներ ներգրավելու առումով»,- նկատեց հանձնակատարը։

Իր հերթին Եվրամիության նախագահ, Սլովենիայի ԱԳ նախարար Դմիտրի Ռուպելը նշեց, որ վերջին տարիների Հայաստանում ժողովրդավարական լուրջ առաջընթաց է արձանագրվել։ Բացի այդ, ինչպես հայտարարեց ԵՄ նախագահը, Հայաստանը չափազանց կարևոր երկիր է՝ Հարավային Կովկասում ժողովրդավարությունը զարգացնելու տեսանկյունից։

Երեքշաբթի երկօրյա աշխատանքային այցով Հայաստան ժամանեց ԵՄ նախարարական «եռյակի» պատվիարկությունը, որի կազմում են ԵՄ արտաքին կապերի հանձնակատար Բենիտա Ֆեռերո-Վալդները, Եվրամիության նախագահող Սլովենիայի արտգործնախարար Դմիտրի Ռուպելը, Ֆրանսիայի արտգործնախարարության Եվրոպայի վարչության պետ Ժակ Ֆորնը, պաշտոնական այլ անձինք։

Այցի ընթացքում նախատեսված են ԵՄ ներկայացուցիչների հանդիպումները ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ ԱԺ խոսնակ Տիգրան Թորոսյանի, վարչապետ Սերժ Սարգսյանի հետ։

Փետրվարի 5-ին Բենիտա Ֆեռերո Վալդները և ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը կատարել են Հայաստանում Եվրոպական պատվիրակության նոր շենքի բացումը։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:00
22 Օգոստոսի 2017
ՀՀ բնապահպանության նախարարը խոսել է իր հրաժարականի հավանականության մասին
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը խոսել  է իր հրաժարականի հավանականության մասին Խոսրովի արգելոցում գրանցված հրդեհի համատեքստում։
11:27
21 Օգոստոսի 2017
ՀՀ ԱԳՆ–ն մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտուն միանալու Թուրքիայի մտադրությունը
ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը ԱԳՆ–ի Twitter–յան էջում մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտի մուտք գործելու Թուրքիայի ցանկությունը։
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։