487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+10
Եղանակը Երևանում
Հայ
Առաջին Sukhoi SuperJet-100 օդանավերը Ռուսաստանը մատակարարելու է Հայաստանին. Լևիտին
16:48
06 Փետրվարի 2008

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանը կլինի առաջին արտասահմանյան պետությունը, որին Ռուսաստանը կմատակարարի նոր Sukhoi SuperJet-100 օդանավերը, չորեքշաբթի հաղորդեց ՌԴ տրանսպորտի նախարար Իգոր Լևիտինը։

«Առաջին օդանավերը տրամադրվելու են «Աէրոֆլոտին», իսկ միաջզգային ավիաընկերությունների պատվերներից առաջինը կատարվելու է Հայաստանի ավիաընկերության պատվերը»,- լրագրողներին ասաց Լևիտինը, որը տնտեսական համագործակցության երկկողմ միջկառավարական հանձնաժողովի համանախագհն է, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Նա հիշեցրեց, որ խոսքը 2008 թվականին հայկական Armavia ավիաընկերությանը երկու օդանավեր մատակարարելու մասին է։ Ավելի քան 50 միլիոն դոլար արժողությամբ պայմանագիրը ստորագրվել է 2007թ. սեպտեմբերին։

Նախագծի իրականացման պատասխանատուն «Սուխոյի քաղաքացիական օդանավեր» ՓԲԸ-ն է (ՍՔՕ), որը «Սուխոյ» ընկերություն» ԲԲԸ-ի դուստր ձեռնարկությունն է։ Այն հիմնադրվել է  2000թ.՝ հոլդինգի քաղաքացիական նախագծերն իրականացնելու նպատակով։ Ընկերության մեկնարկային նախագիծը ռուսական տարածաշրջանային Sukhoi SuperJet-100 օդանավերի նոր սերիայի ստեղծումն է։ Օդանավերի սերիական արտադրությունը նախատեսվում է սկսել 2008 թվականին։

Sukhoi SuperJet-100 օդանավերի ամբողջ սերիան մշակվում է սավառնակի ագրեգատների և համակարգի առավելագույն միասնականացման սկզբունքներով՝ թևի, պոչաթևերի, շասսիի, ուժային հարմարանքի, օդաչուների անձնակազմի խցիկի, օդանավի հիմնական համակարգի և համալիր սարքավորումների։ Sukhoi SuperJet-100 օդանավի համար SaM-146 շարժիչը համատեղ արտադրվում է «Սատուրն» (Ռիբինսկ, Յարոսլավլի մարզ) գիտաարտադրական միավորման և ֆրանսիական Sneсma ընկերության կողմից։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։