482.59
-0.3
543.3
+1.98
8.53
-0.01
+12
Եղանակը Երևանում
Հայ
Բրիտանական Populus ընկերության սոցհարցման արդյունքում առաջատարը Հայաստանի վարչապետն է
16:42
06 Փետրվարի 2008

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Բրիտանական Populus ընկերության անցկացրած սոցհարցման արդյունքներով նախագահի թեկնածուների մեջ առաջատարը ՀՀ գործող վարչապետ Սերժ Սարգսյանն է։

Այս մասին չորեքշաբթի լրագորղներին հաղորդեց ընկերության հիմնադիր և ռազմավարական տնօրեն Էնդրյու Կուպերը (Andrew Cooper)։

Այսպես, այն հարցին՝ «ընտրողներն ում կտային իրենց ձայնը, եթե ընտրությունները տեղի ունենային վաղը», Սերժ Սարգսյանի օգտին արտահայտվել է հարցվածների 50,7 տոկոսը։

Նրան հաջորդում է ընդդիմադիր «Օրինաց երկիր» կուսակցության առաջադրած թեկնածու, ԱԺ նախկին խոսնակ Արթուր Բաղադսարյանը (13,4 տոկոս)։ Ցանկում երրորդը ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն է (12,6 տոկոս)։

ՀՅԴ թեկնածու, ԱԺ փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանը հարցման ընթացքում հավաքել է 7,6 տոկոս։

Հինգերորդ հորիզոնականը զբաղեցնում է «Ազգային միաբանություն» կուսակցության առաջնորդ Արտաշես Գեղամյանը (6,4 տոկոս)։ Նրան հետևում է Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը (4,5 տոկոս)։

Նախկին վարչապետ, ընդդիմադիր Ազգային ժողովրդավարական միության նախագահ Վազգեն Մանուկյանը զբաղեցնում է յոթերորդ տեղը (3,2 տոկոս)։

Նախագահի մյուս թեկնածուները՝ «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը և ԼՂՀ նախագահի նախկին խորհրդական Արման Մելիքյանը, համապատասխանաբար, հավաքել են 0,9 և 0,6 տոկոս։

Ընկերության տնօրենն ավելացրեց, որ հարցման մասնակիցները կարծում են, որ Սերժ Սարգսյանն ավելի լավ կկարողանա լուծել այնպիսի հարցեր, ինչպիսիք են ղարաբաղյան հակամարտության կարգավորումը, Հայոց ցեղասպանության ճանաչումը, ինչպես նաև ազգային անվտանգության ապահովումը։

Մոնիտորինգի արդյունքները ներկայացնելով՝ Կուպերը նաև տեղեկացրեց, որ հարցվածների 56 տոկոսը դրական պատասխան է տվել «նախագահական ընտրություններին մասնակցելու՞ եք» հարցին։

Բրիտանական Populus ընկերության անցկացրած նախագահական ընտրությունների վերաբերյալ սոցհարցմանը, որը տեղի է ունեցել հունվարի 21-29-ը, մասնակցել են մեկուկես հազար մարդ։

Նախագահական ընտրությունների վերաբերյալ մոնիտորինգն բրիտանական Populus ընկերությունն անցկացրել է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի պատվերով։

Նախագահական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան փետրվարի 19-ին։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ: