478.3
+0.07
574.1
-0.3
8.31
+0.05
+32
Եղանակը Երևանում
Հայ
Երկաթուղային անցուղիների սևծովյան օղակը ամբողջությամբ կաշխատի մինչև 2015թ.. Լևիտին
16:28
06 Փետրվարի 2008

Վառնա (Բուլղարիա), «Կովկաս» (Ռուսաստան, Կրասնոդարի երկրամաս), Իլյիչևսկ (Ուկրաինա, Օդեսա), Փոթի (Վրաստան) և Ստամբուլ (Թուրքիա) նավահանգիստների միջև երկաթուղային անցուղիների օղակը ողջ հզորությամբ պետք է աշխատի մինչև 2015թ., չորեքշաբթի Երևանում լրագրողներին հայտնեց ՌԴ տրանսպորտի նախարար Իգոր Լևիտինը։

Նրա խոսքերով, այս թեման քննարկվել է չորեքշաբթի  Ռուսաստանի և Հայաստանի վարչապետներ Վիկտոր Զուբկովի և Սերժ Սարգսյանի բանակցությունների ժամանակ։ «Ծրագրում առկա են ժամկետներ՝ 2010-2015 թվականները, երբ բոլոր երկրները պետք է պատրաստ լինեն, երբ Սևծովյան օղակը ողջ հզորությամբ  զարգացում կստանա»,-ասաց ՌԴ տրանսպորտի նախարարը, հաղորդում է «ՌԻԱ-Նովոստին։»

Սևծովյան օղակի շրջանակներում աշխատելու են 12 լաստանավեր։ «Դա բիզնեսի խնդիրն է, իսկ պետության խնդիրը նավահանգիստների ենթակառուցվածքները կառուցելն է»,-ասաց նախարարը։ Լևիտինի խոսքերով, մինչև 2010թ. ծրագրվում է ավելացնել լաստանավերով բեռնափոխադրումը մինչև 5 մլն. տոննա։

Նա պարզաբանեց, որ ներկայումս միայն երկու լաստանավ է աշխատում  Հայաստանի և Ուկրաինայի համար, որոնք տեղափոխում են  մինչև 2 մլն. տոննա բեռ։ Հաջորդ տարի ծրագրվում է գործարկել ևս երկու լաստանավ այդ ուղղություններով։

«Խնդիրը երկաթուղային կայարանների թերզարգացվածությունն է, քանի որ խորհրդային շրջանում չէր ծրագրվում նման ծավալներ տեղափոխել»,-ասաց նախարարը։ Լևիտինի խոսքերով, ռուս-հայկական հարաբերություններում երկկողմանի տնտեսական կապերի ընդլայնման համար կարևոր ներուժ է տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության կարգավորումը, մասնավորապես, «Կովկաս» և «Փոթի» նավահանգիստների միջև կանոնակարգված գործունեության գործարկումը։

Պատասխանելով լրագրողների հարցին, թե, արդյո՞ք, բեռների փոխադրման հարցում խնդիրներ չեն առաջանա ռուս-վրացական հարաբերությունների բարդացման հետ կապված, Լևիտինը հայտարարեց, որ որևէ խնդիր չի սպասվում։ «Մենք կարծում ենք, որ այստեղ Վրաստանի կողմից որևէ բարդություն չպետք է առաջանա»,-ասաց նա։

Նախարարը պարզաբանեց, որ տարեկան նախկին ԽՍՀՄ երկրների խորհրդաժողովում հաստատվում են ապրանքափոխադրումների գները։ «Ապրանքի փոխադրումը չպետք է ոչ մի երկրի կողմից դանդաղեցվի»,-ասաց Լևիտինը, որը միևնույն ժամանակ չի բացառում Վրաստանի հետ գնացուցակի հարցում տարաձայնությունների առաջացումը։

Հարևան երկրներ հայկական երկաթուղային ցանցի ելքերի առկա չորս կետերից, որոնցից երկուսը Ադրբեջանի հետ է և ևս երկուսը՝ Թուրքիայի և Վրաստանի, աշխատում է միայն վրացականը։ Դրանով դեպի Վրաստանի սևծովյան նավահանգիստներ և դրանից հետո ջրային ուղիներով դեպի Ռուսաստան և Ուկրաինա անցնում է Հայաստանի երկաթուղային ապրանքափոխադրումների 80%-ը, որի կոնցեսիոն կառավարման մրցույթում հունվարին հաղթեց «Ռուսաստանի երկաթուղին»։

Ադրբեջանի և Թուրքիայի հետ երկաթուղային շփում Հայաստանը չունի՝ քաղաքական պատճառներով։ Նույն խնդիրների պատճառը խանգարում են Վրաստանով և Աբխազիայով Ռուսաստանի հետ հաղորդակցման վերականգնումը։

Տրասնպորտային գործոնը զգալիորեն զսպում է նաև հայ-ռուսական տնտեսական հարաբերությունների զարգացումը։ Ռուսաստանյան իշխանությունները կարծում են, որ այս խնդիրների կարգավորմանը կնպաստի «Կովկաս» (Ռուսաստան) և «Փոթի» (Վրաստան) նավահանգիստների միջև երկաթուղային լաստանավային անցուղու մշտական աշխատանքը։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին:
16:46
14 Սեպտեմբերի 2017
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մոտ ապագայում կայցելի Երևան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ: