483.91
-0.09
525.43
-0.58
8.48
-0.04
+11
Եղանակը Երևանում
Հայ
ՌԴ-ն և Հայաստանը պայմանավորվել են նորացնել առևտրի ոլորտի պայմանագրային-իրավական բազան
16:13
06 Փետրվարի 2008

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանը և Հայաստանը փաստաթղթեր են ստորագրել՝ երկու երկրների միջև առևտրի և տեղեկատվության ոլորտներում պայմանագրային-իրավական բազան նորացնելու մասին։

ՌԴ վարչապետ Վիկտոր Զուբկովի Երևան այցի շրջանակներում, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հետ բանակցությունների արդյունքում, արձանագրություն է ստորագրվել՝ ՌԴ և Հայաստանի կառավարությունների միջև համաձայնագրում (1992թ. սեպտեմբերի 30-ին ստորագրված) փոփոխություններ կատարելու մասին, ինչպես նաև ՌԴ տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի նախարարության և ՀՀ տարնսպորտի և կապի նախարարության միջև համաձայնագիր է ստորագրվել՝ տեղեկատվական տեխնոլոգիաների, փոստային կապի և էլեկտրոնային կապի ոլորտներում համագործակցության մասին։

«Կոնկրետ գործնական արդյունքներից կցանկանայի նշել տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի ոլորտում երկկողմ առևտրի զարգացման ռեժիմի կատարելագործման և համագործակցության մասին համաձայնագրերի ստորագրումը»,- ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց Զուբկովը։

Նա նշեց, որ ՀՀ վարչապետի հետ բանակցությունները «բավական հաջող» են անցել։ Ռուսաստանը պահպանում է Հայաստանի արտաքին տնտեսական առաջատար գործընկերոջ կարգավիճակը»,- ասաց նա։

Զուբկովը հիշեցրեց, որ վերջին երկու տարիներին Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը տարեկան աճել է 60 տոկոսով և 2007 թվականին կազմել է ավելի քան 700 միլիոն դոլար։

 «Մենք կարծում ենք, որ սա դեռ սահմանագիծ չէ։ Կարծում ենք, որ ոչ հեռավոր ապագայում մենք կգերազանցենք միլիարդ դոլարի սահմանագիծը»,- ասաց ՌԴ վարչապետը։ Նա նաև հիշեցրեց, որ Հայաստանի տնտեսության մեջ կուտակված ռուսական ներդրումներն արդեն կազմել են 1 միլիարդ դոլար։

«Սա այս ոլորտում փոխգործակցությունը զարգացնելու մեր մտադրություններն ապացուցող լուրջ փաստարկ է, առավել ևս, որ համատեղ ներդրումային ծրագրերը բավական հաջող են ընթանում և նորանոր ոլորտներ են ներգրավում»,- ասաց Զուբկովը։ Խոսքը  ատոմային էներգետիկայի, ալմաստի-ադամանդի արտադրության և հեռահաղորդակցության մասին է, պարզաբանեց նա։

ՌԴ վարչապետը հատկապես կարևորեց երկու երկրների երկաթուղային տրանսպորտի ոլորտում ունեցած փոխգործակցությունը։

«Վստահ եմ, որ Կովկաս-Փոթի լաստանավային կանոնավոր փոխադրումների կազմակերպումը, բառիս բուն իմաստով, հարստացնելու է մեր առևտրատնտեսական հարաբերությունները»,- ասաց նա։

Զուբկովի խոսքերով, արդեն հաջողությամբ իրականացվել է Հայաստանից Ռուսաստան ցեմենտի մատակարարման առաջին խմբաքանակի նախագիծը։ «Ես կարծում եմ, որ լավ հեռանկարներ կան Ռուսաստանին ցեմենտ, խիճ և այլ շինանյութ մատակարարելու համար։ Դրանում շահագրգիռ են ռուս շինարարները, հատկապես՝ Սոչիում կայանալիք Օլիմպիադայի նախաշեմին»,- ասաց նա։

ՌԴ վարչապետը նաև հայտարարեց, որ ռուս-հայկական հարաբերությունների «տնտեսական հիմքի» ամրապնդումը ազդում է Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունների զարգացման վրա՝ բոլոր ուղղություններով։ «Նախևառաջ, դա զգալի սոցիալական արդյունք է տալիս երկու երկրների քաղաքացիների համար»,- ասաց նա։ Զուբկովը ևս մեկ անգամ հաստատեց, որ Ռուսաստանը և Հայաստանը տրամադրված են համատեղ լուրջ աշխատանքի։

«Դրանցում գլխավոր կողմնորոշիչը Ռուսաստանի և Հայաստանի միջև հետագա կապերի զարգացման, դաշնակցային գործընկերության ռազմավարական հարաբերությունների բարձր մակարդակի պայմանավորվածություններն են։ Մենք անվերապահորեն հետևելու ենք դրանց»,- ընդգծեց նա։

Վարաչպետների միջև բանակցությունների արդյունքներով  ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության և «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի  միջև արձանագրություն է ստորագրվել՝ «Հարավ-Կովկասյան երկաթգիծ» ՓԲԸ-ին Հայաստանի երկաթգծի համակարգը փոխանցելու վերաբերյալ կոնցեսիոն պայմանագրի նախագծի համաձայնեցման մասին։ Հայկական երկաթուղու կառավարումն իրականացնելու պարտականությունները դրվել են «Հարավ-Կովկասյան երկաթգիծ» ՓԲԸ-ի վրա (ՌԵ-ի հարյուտոկոսանոց դուստր ձեռնարկություն)։

Բացի այդ, Հայաստանի և «Ռոսատոմի» միջև  հուշագիր է ստորագրվել՝ «Ուրանի հանքերի  երկրաբանական  հետախուզման, արդյունահանման և վերամշակման ոլորտում  համագործակցության  զարգացման մասին», ինչպես նաև հայտագրեր են փոխանակվել՝  «ՌԴ կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև ուրանի հարստացման միջազգային կենտրոնի ստեղծման մասին» համաձայնագրին Հայաստանի Հանրապետության անդամակցելու վերաբերյալ։ ՌԴ և ՀՀ վարչապետները է նաև համատեղ  հայտարարություն են ընդունել՝ Հայկական ԱԷԿ-ի օգտագործման  հուսալիության և անվտանգության բարձրացման բնագավառում համագործակցության, ինչպես նաև Հայաստանի ատոմային  էներգետիայի զարգացման մասին: --0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։