478.73
-0.03
561.07
+4.18
8.06
+0.07
+27
Եղանակը Երևանում
Հայ
ԵՄ-ն պատրաստ է աջակցել Հայաստանի և Թուրքիայի միջև բարիդրացիական հարաբերությունների հաստատմանը
15:39
06 Փետրվարի 2008

Եվրամիությունը պատրաստ է աջակցել Հայաստանի և Թուրքիայի միջև բարիդրացիական հարաբերությունների հաստատմանը։ Այս մասին չորեքշաբթի մամուլի ասուլիսում հայտարարեց Եվրամիության նախագահ, Սլովենիայի ԱԳ նախարար Դմիտրի Ռուպելը։

«ԵՄ-ն պատրաստ է աջակցել երկու երկրների միջև դիվանագտական հարաբերությունների հաստատմանը։ Ներկայումս հայ-թուրքական հարաբերությունները որևէ կերպ կանոնակարգված չեն և դրանցում որևէ առաջընթաց չի նկատվում»,-ասաց Ռուպելը։

ԵՄ նախագահի խոսքերով, սակայն, Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների վերահաստատման իրական հնարավորություն կա։ Ռուպելը կարծիք է հայտնել, որ դրա համար անհրաժեշտ է բոլոր առկա դիվանագիտական խողովակների գործարկում և երկու կողմերի համար ընդունելի որոշման մշակում։

Երեքշաբթի երկօրյա աշխատանքային այցով Հայաստան ժամանեց ԵՄ նախարարական «եռյակի» պատվիարկությունը, որի կազմում են ԵՄ արտաքին կապերի հանձնակատար Բենիտա Ֆեռերո-Վալդները, Եվրամիության նախագահող Սլովենիայի արտգործնախարար Դմիտրի Ռուպելը, Ֆրանսիայի արտգործնախարարության Եվրոպայի վարչության պետ Ժակ Ֆորնը, պաշտոնական այլ անձինք։

Այցի ընթացքում նախատեսված են ԵՄ ներկայացուցիչների հանդիպումները ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ ԱԺ խոսնակ Տիգրան Թորոսյանի, վարչապետ Սերժ Սարգսյանի հետ։

Փետրվարի 5-ին Բենիտա Ֆեռերո Վալդները և ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը կատարել են Հայաստանում Եվրոպական պատվիրակության նոր շենքի բացումը։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։