484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+15
Եղանակը Երևանում
Հայ
ԵՄ-ն շարունակելու է աշխատել հայկական ատոմային էլեկտրակայանի փակման ուղղությամբ
15:31
06 Փետրվարի 2008

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. ԵՄ-ն շարունակելու է աշխատել Հայկական ԱԷԿ-ը փակելու ուղղությամբ, չորեքշաբթի մամուլի ասուլիսում հայտարարեց ԵՄ արտաքին կապերի հանձնակատար Բենիտա Ֆեռերո Վալդները։

«Մեզ համար չափազանց կարևոր է կանգնեցնել Հայկական ԱԷԿ-ը, քանի որ կայանն արդեն հնացել է։ Եվրամիությունն արդեն 30 միլիոն եվրո է ներդրել ԱԷԿ-ի շահագործման անվտանգությունն ապահովելու գործում, սակայն դա բավարար չէ։ Հետագայում մենք մտադիր ենք շարունակել ԱԷԿ-ի փակմանն ուղղված քայլերը»,- ասաց նա։

Հանձնակատարի խոսքերով, ներկայումս Եվրամիությունը չի քննարկել  ԱԷԿ-ի փակմանն ուղղված հայ-ռուսական համատեղ ծրագրին աջակցելու հարցը։ Նա հայտարարեց, որ ԵՄ-ն երկկողմ որևէ նախագիծ չի ֆինանսավորելու։

ԱԷԿ-ը շահագործման է հանձնվել 1976-ին (երկրորդ բլոկը գործարկվել է 1980-ին)։ Ներկայումս գործում է կայանի միայն երկրորդ բլոկը՝  407,5 հզորությամբ ռեակտորով։ ԱԷԿ-ի ֆինանսական հոսքերը 2003-ի սեպտեմբերին 5 տարով անցել են «ԻՆՏԵՌ ՌԱՈ ԵԷՍ»-ի (բաժնետոմսերի 60%) և «Ռոսէներգոատոմի» (40%) հավատարմագրային կառավարմանը։ Մասնագետների գնահատականներով, ՀԱԷԿ-ը կարող է աշխատել միչև 2016թ.։

Երեքշաբթի երկօրյա աշխատանքային այցով Հայաստան ժամանեց ԵՄ նախարարական «եռյակի» պատվիարկությունը, որի կազմում են ԵՄ արտաքին կապերի հանձնակատար Բենիտա Ֆեռերո-Վալդները, Եվրամիության նախագահող Սլովենիայի արտգործնախարար Դմիտրի Ռուպելը, Ֆրանսիայի արտգործնախարարության Եվրոպայի վարչության պետ Ժակ Ֆորնը, պաշտոնական այլ անձինք։

Այցի ընթացքում նախատեսված են ԵՄ ներկայացուցիչների հանդիպումները ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ ԱԺ խոսնակ Տիգրան Թորոսյանի, վարչապետ Սերժ Սարգսյանի հետ։

Փետրվարի 5-ին Բենիտա Ֆեռերո Վալդները և ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը կատարել են Հայաստանում Եվրոպական պատվիրակության նոր շենքի բացումը։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։