478.55
+0.13
562.3
+0.63
8.1
+0.05
+22
Եղանակը Երևանում
Հայ
ՌԴ վարչապետը Երևանում ծաղկեպսակ է դրել ցեղասպանության զոհերի հուշահամալիրին
14:31
06 Փետրվարի 2008

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. ՌԴ վարչապետ Վիկտոր Զուբկովը չորեքշաբթի Երևանում ծաղկեպսակ է դրել 1915թ. Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրին։

Մեկ րոպե լռությամբ նա և նրա գլխավորած ռուսական կառավարական պատվիրակության անդամները հարգեցին 1,5 միլիոն զոհերի հիշատակը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Հուշահամալիրը կառուցվել է 1967 թվականին՝ Երևանի Ծիծեռնակաբերդի բլուրում։ Այն տեսանելի է մայրաքաղաքի շատ անկյուններից։ Հուշահամալիրի կենտրոնում անմար կրակն է, որի վրա կոնաձև վեր են հառնում 12 բազալտե սյուներ։ Սյուների քանակը  համապատասխանում է այն վիլայեթների թվաքանակին, որտեղ Օսմանյան կայսրության օրոք տեղի են ունեցել հայերի ջարդերը։

Կողքին գտնվում է 40 մետրանոց սրաձող կոթողը, որը խորհրդանշում է Հայաստանի վերածնունդը։ Հուշահամալիրի կենտրոնական հատված տանող ծառուղու երկայնքով տեղադրված է 100 մետրանոց բազալտե պատը, որի վրա գրված են տուժած տարածքների, քաղաքների և այն բնակավայրերի անվանումները, որտեղ հայերը դիմադրություն են ցույց տվել թուրքերին։

ՌԴ կառավարության ղեկավարը եղևնի է տնկել հուշահամալիրի ծառուղում։ Այստեղ աճում են այն ծառերը, որոնք տնկել են աշխարհի տարբեր պետությունների և կառավարությունների ղեկավարները, հասարակական գործիչները։

1995թ. հուշահամալիրի հարևանությամբ ստեղծվել է ցեղասպանության պատմության թանգարանը, որտեղ ցուցադրված են այդ ողբերգության մասին պատմող լուսանկարներ, փաստաթղթեր և այլ վկայություններ։ Այստեղ ցուցադրված է նաև 1995թ. ապրիլի 14-ի ՌԴ պետդումայի հայտարարությունը, որում պալատը «դատապարտում է հայոց ցեղասպանության կազմակերպիչներին և իր ցավակցությունն է հայտնում հայ ժողովրդին»։

«Ռուսաստանի նախաձեռնությամբ Եվրոպայի գերտերությունները դեռևս 1915 թվականին Օսմանյան կայսրության իշխանության գործողությունները որակավորել են որպես «մարդկության դեմ գործված հանցագործություն»,- ասվում է հայտարարության մեջ։

Աշխարհի բազմաթիվ երկրների կողմից ցեղասպանության փաստի ճանաչումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնային խնդիրներից մեկն է։ Այդ հանցագործությունը դատապարտվել է աշխարհի շատ երկրների խորհրդարանների և կառավարությունների կողմից, իսկ 1987 թվականին ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել է Եվրախորհրդարանը։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:00
22 Օգոստոսի 2017
ՀՀ բնապահպանության նախարարը խոսել է իր հրաժարականի հավանականության մասին
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը խոսել  է իր հրաժարականի հավանականության մասին Խոսրովի արգելոցում գրանցված հրդեհի համատեքստում։
11:27
21 Օգոստոսի 2017
ՀՀ ԱԳՆ–ն մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտուն միանալու Թուրքիայի մտադրությունը
ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը ԱԳՆ–ի Twitter–յան էջում մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտի մուտք գործելու Թուրքիայի ցանկությունը։
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։