482.99
-0.02
591.13
+0.31
8.53
-0.03
-2
Եղանակը Երևանում
Հայ
Ռուս-հայկական հարաբերությունների հիմքի ամրապնդումը զգալի սոցիալական արդյունք է տալիս երկու երկրների քաղաքացիների համար. Զուբկով
14:23
06 Փետրվարի 2008

Ռուս-հայկական հարաբերությունների հիմքի ամրապնդումը ոչ միայն ազդում է մեր բազմակողմ կապերի զարգացման վրա, այլ առաջին հերթին տալիս է զգալի սոցիալական արդյունք երկու երկրների քաղաքացիների համար, չորեքշաբթի Երևանում հայտարարեց Ռուսաստանի վարչապետ Վիկտոր Զուբկովը Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում։

«Ռուսական պատվիրակության Հայաստան այցի ընթացքում գլխավոր կողմնորոշիչը ռազմավարական հարաբերությունների և դաշնակցային գործընկերության հետագա զարգացման մասին Ռուսաստանի և Հայաստանի միջև բարձր մակարդակի վրա պայմանավորվածություններն են։ Եվ մենք պետք է դրանց անվերապահորեն հետևենք», - ասաց նա։

Զուբկովը նաև նշեց, որ այդ հարցերն առավել մանրամասն կքննարկվեն պատվիրակության անդամների և ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ ԱԺ խոսնակ Տիգրան Թորոսյանի, ինչպես նաև Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ  հանդիպման ընթացքում։

Սերժ Սարգսյանն իր հերթին նշեց, որ բանակցությունների ընթացքում խոսքը գնում էր այն մասին, որ հայ-ռուսական հարաբերությունների ներկա մակարդակը բավարար է, սակայն «այնուամենայնիվ հարաբերությունները պահանջում են մշտական հոգատարություն և մշակութային համագործակցության զարգացում»։

«Մենք տրամադրված ենք էլ ավելի խորացնել երկկողմ հարաբերությունները», - ընդգծեց նա։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:38
17 Հունվարի 2018
ՀՀԿ–ում մեկնաբանել են Հայաստանի նախագահի պաշտոնի երկու թեկնածությունները
ՀՀԿ խմբակցության անդամ Վահրամ Բաղդասարյանը մեկնաբանել է Հայաստանի նախագահի պաշտոնի հավանական թեկնածությունների մասին լուրերը։
17:02
17 Հունվարի 2018
Սերժ Սարգսյանը կմնա քաղաքականությունում. ԱԺ նախագահի խորհրդական
Հայաստանի քաղաքական օրակարգի հիմնական թեմաներից մեկն այն է, թե կմնա, արդյո՞ք, Սերժ Սարգսյանը քաղաքական դաշտում թե՞ ոչ:
11:07
17 Հունվարի 2018
Ցանկն ընդլայնվում է. քննարկվում է ՀՀ նախագահի պաշտոնում հերթական անսպասելի թեկնածուի անունը
Որքան էլ արտառոց լինի այս անունը, սակայն քաղաքական դաշտում նա վայելում է լայն շրջանակների համակրանքը։
10:39
17 Հունվարի 2018
Հրապարակվել է ՀՀ ԱԳ նախարարի հավանական թեկնածուի անունը
Մամուլը հեղեղված է ապրիլին ընդառաջ կադրային փոփոխությունների մասին լուրերով:
12:33
16 Հունվարի 2018
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման տեղն ու օրը
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը տեղեկություն է տրամադրել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վերաբերյալ։
10:22
16 Հունվարի 2018
Հայտնի է դարձել Հայաստանի նախագահի պաշտոնի անսպասելի թեկնածությունը
ՀՀԿ վերնախավի ներկայացուցիչները պնդում են, թե Հայաստանի նախագահի պաշտոնի առավել հավանական թեկնածությունն անակնկալ կդառնա հասարակայնության համար:
16:04
15 Հունվարի 2018
Տեղափոխություններ ԵԽԽՎ հայկական պատվիրակությունում. Հերմինե Նաղդալյանը փոխարինվել է
Հայաստանի Ազգային ժողովի խորհուրդը հաստատել է ԵԽԽՎ–ի հայկական պատվիրակության կազմում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հերմինե Նաղդալյանի փոխարինումը։
16:00
15 Հունվարի 2018
ՀՀԿ–ն հայտնել է ՀՀ նախագահի ընտրությունների հավանական ամսաթիվը
Խմբակցությունը դեռ չի կողմնորոշվել նախագահի պաշտոնում հնարավոր թեկնածուի հարցում
20:11
12 Հունվարի 2018
Հայաստանը թևակոխում է լուրջ քաղաքական շրջափուլ. ՀՀ նախագահ
Հայաստանի Հանրապետությունը թևակոխում է լուրջ քաղաքական շրջափուլ, ասել է ՀՀ նախագահը։
15:32
12 Հունվարի 2018
Հայաստանը վերջին տարիների ընթացքում առաջին անգամ կմասնակցի Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումին
Վարչապետ Կարեն Կարապետյանը կմասնակցի Դավոսում հունվարի 23-ից 26-ը կայանալիք Համաշխարհային տնտեսական ֆորումին:
11:55
12 Հունվարի 2018
ՍԴ նախագահի Գագիկ Հարությունյանի համար նոր պաշտոն են պատրաստում
Այս տարվա մարտի 23-ին լրանում է Գագիկ Հարությունյանի 70-ամյակը, հետևաբար՝ նաև պաշտոնավարման ժամկետը:
11:25
12 Հունվարի 2018
Գեներալական «սխոդկա». զինվորական բարձրագույն շրջանակը ՀՀ պաշտպանության նախարարի իր թեկնածուն ունի
Հայաստանի հանրապետական կուսակցութունը քննարկում է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի պաշտոնանկության հարցը: