485.92
+0.24
514.49
-2.52
8.16
-0.01
-7
Եղանակը Երևանում
Հայ
Ռուսաստանը Հայաստանի հիմնական արտասահմանյան ներդրողն է. Զուբկով
14:09
06 Փետրվարի 2008

Ռուսաստանը Հայաստանի հիմնական արտասահմանյան ներդրողն է, չորեքշաբթի Երևանում հայտարարեց Ռուսաստանի վարչապետ Վիկտոր Զուբկովը Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում։

«1 մլրդ դոլարի չափով ռուսական ներդրումների կուտակված ծավալը խուսում է  ինքն իր մասին և փոխհամագործակցությունը զարգացնելու մեր մտադրությունների լուրջ փաստարկն է», - ասաց նա։ Միաժամանակ Զուբկովը ընդգծեց, որ համատեղ ներդրումային նախագծերը բավականին հաջող են ընթանում։

«Այս ծրագրերը ընդգրկում են ավելի նոր բնագավառներ, այդ թվում նաև ատոմային էներգետիկան, ալմաստների և ադամանդների արտադրությունը, հեռահաղորդագցության բնագավառը», - ասաց նա։

Հայաստանի վիճակագրության պաշտոնական տվյաների համաձայն՝ 2007 թ.-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին Ռուսաստանից դեպի Հայաստան արված ներդրումների ծավալը կազմել է 175905 հազ. դոլար, որոնցից 101569,9 հազ. դոլարը՝ ուղղակի ներդրումներն են։ ՀՀ Վիճակագրության ազգային ծառայության տեղեկատվության համաձայն՝ սա Հայաստանի իրական հատված արված արտասահմանյան ներդրումների ընդհանուր ծավալի 37,4 տոկոսն է և ուղղակի ներդրումների՝ 32,6 տոկոսը։ 2006 թ.-ի հունվար-սեպտեմբեր ամիսների համեմատ՝ Ռուսաստանից արված ներդրումները ավելացել են 5,1 անգամ, իսկ ուղղակի ներդրումները՝ 63,2 անգամ։

2007 թ.-ի հունվար-սեպտեմբերի ամիսների տվյալներով՝ Հայաստան արված ներդրումների միացյալ ծավալով, ինչպես նաև ուղղակի ներդրումների չափով Ռուսաստանը զբաղեցնում է առաջին տեղը։

 Ռուս ներդրողները իրենց միջոցների 30,1 տոկոսը (52,9 մլն դոլար) ուղղել են էլեկտրաէներգիայի, գազի, տաք ջրի և գոլորշու արտադրության և տեղաբաշխման բնագավառ, 25,6 տոկոսը (45,1 մլն)՝ կապի բնագավառ, իսկ 17,6 տոկոսը (30,9 մլն դոլար)՝ մետաղագործական արդյունաբերություն։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը:
20:13
10 Հունվարի 2017
ԿԽՄԿ–ն պատրաստ է օգնել Հայաստանի կողմից ադրբեջանցի զինծառայողի մարմնի փոխանցման հարցում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ ադրբեջանցի զինծառայողի մարմինը Բաքվին փոխանցելու հարցի շուրջ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը երեքշաբթի տեղեկացրեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը։
18:03
01 Հունվարի 2017
Լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժայի լիազորությունների ժամկետը. նրան կփոխարինի քարտուղարի տեղակալը
Նախօրեին լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի լիազորությունների ժամկետը։
11:23
26 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առավոտյան աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:
11:33
22 Դեկտեմբերի 2016
Դեռ հարցական է, թե ովքեր կլինեն ՀՀԿ նախագահի տեղակալները
Այսօր ՀՀԿ-ն ԳՄ նիստ հրավիրելու է, բայց խորհրդի նիստ այդպես էլ չի հրավիրելու:
11:59
21 Դեկտեմբերի 2016
Հովիկ Աբրահամյանը չի ներառվի ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին եռյակում. թերթ
ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին երեք հորիզոնականներում չի լինելու նախկին վարչապետ, ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանի անունը:
11:13
21 Դեկտեմբերի 2016
Իրանի նախագահը ժամանել է Հայաստան
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով չորեքշաբթի Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանին:
13:19
20 Դեկտեմբերի 2016
ՀՀ պաշտպանության նախկին նախարարը հայտարարել է մեծ քաղաքականություն մտնելու մասին
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի Facebook-ի իր նորաստեղծ էջում գրել է քաղաքականություն մտնելու մասին։
12:27
20 Դեկտեմբերի 2016
Լավրովը նշել է Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության նպատակը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովի սպանության նպատակը Մոսկվայի և Անկարայի հարաբերությունների խաթարումն է։