480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+17
Եղանակը Երևանում
Հայ
ՌԴ-ն ողջունում է Զարգացման եվրասիական բանկին միանալու Հայաստանի ծրագրերը
12:43
06 Փետրվարի 2008

Ռուսաստանը ողջունում է ՌԴ-ի և Ղազախստանի կողմից հիմնադրված Զարգացման եվրասիական բանկի (ԶԵՎԲ) մասնակիցներից մեկը դառնալու Հայաստանի մտադրությունը, չորեքշաբթի Երևանում Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ վարչապետ Վիկտոր Զուբկովը։

«Ներդրումային համագործակցության մեջ կարևոր դեր ենք հատկացնում Զարգացման եվրասիական բանկին։ Մենք ողջունում ենք բանկին միանալու Հայաստանի մտադրությունը, դա կնպաստի ներդրումային համագործակցության զարգացմանը», - ասել է Զուբկովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Ռուսաստանի վարչապետի խոսքերով, երկու երկրների միջև ներդրումային համագործակցությունը հաջող է զարգանում։ 2007 թ.-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստան արված ներդրումները կազմել են 176 մլն դոլար, որոնցից 102 մլն դոլարը՝ ուղղակի ներդրումներն են։ «2007 թ.-ի արդյունքներով՝ Ռուսաստանից արված կուտակված ներդրումները պետք է կազմեն 1 մլրդ դոլար», - հիշեցրել է Զուբկովը։

Նա հիշեցրել է, որ հայկական տնտեսության մեջ լուրջ ներդրումներ են իրականացնում ռուսական այնպիսի խոշոր ընկերություններ, ինչպիսիք են «Գազպրոմ» ԲԲԸ-ն, ՌԱՕ «ԵԷՍ»-ը, «Ռուսկի ալյումինի» ԲԲԸ-ն, ՎՏԲ-բանկը։

Զարգացման եվրասիական բանկը միջազգային ֆինանսական կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2006 թ.-ի հունվարին Ռուսաստանի և Ղազախստանի կողմից՝ մասնակից-պետությունների շուկայական տնտեսության զարգացմանը, նրանց կայուն տնտեսական աճին և փոխադարձ առևտրատնտեսական կապերի ընդլայնման աջակցելու նպատակով։

Համապատասխան, բանկի 2008-2010 թթ.-ի ռազմավարությանը, բանկի համար ներդրման հեռանկարային բնագավառներն են էլեկտրաէներգետիկան (գեներացիա, տեղաբաշխում), ջրաէներգետիկ համալիրը, տրանսպորտային ենթակառուցվածքը, բարձր-տեխնոլոգիական և նորարարական բնագավառները։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն: