485.25
-0.08
569.44
-2.72
8.18
-0.02
-3
Եղանակը Երևանում
Հայ
Զուբկովը կհանդիպի ՀՀ նախագահի և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ
10:40
06 Փետրվարի 2008

Չորեքշաբթի Ռուսաստանի վարչապետ Վիկտոր Զուբկովը կհանդիպի ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ։

Զուբկովը պաշտոնական այցով գտնվում է Հայաստանում՝ հանրապետության վարչապետ Սերժ Սարգսյանի հրավերով։

Զուբկովի և հանրապետության ղեկավարության բանակցությունների ժամանակ առաջնային նշանակություն է տրվելու տնտեսական փոխգործակցությանը, մասնավորապես, ռուս-հայկական առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության հետագա զարգացմանը։ Ռուս-հայկական առևտուրը, շարունակել է նա, վերջին երկու տարվա ընթացքում աճել է տարեկան  ավելի քան 60 տոկոսով, միաժամանակ նկատվում է ինչպես ռուսական արտահանման, այնպես էլ ռուսական ներկրման աճ։ 2007 թ.-ին փոխադարձ առևտրաշրջանառությունը գերազանցել է 0,7 մլրդ դոլարը, ավելի վաղ տեղեկացրել էր Ռուսաստանի պատվիրակության աղբյուրը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Նրա խոսքերով, շատ լավ տեմպեր ունենք ներդրումային համագործակցության բնագավառում. 2007 թ.-ին Հայաստանի տնտեսության մեջ ռուսական ընկերությունները ներդրել են շուրջ 175 մլն դոլար, որոնցից ավելի քան 100 մլն դոլարն ուղղակի ներդրումներն են։ Ռուսաստանի ներդրումների կուտակումը Հայաստանի տնտեսության մեջ հասել է 1,0 մլրդ դոլարի։

Բանակցությունների ընթացքում ծրագրվում է քննարկել ռուս-հայկական համագործակցության հարցերը վառելիքաէներգետիկ բնագավառում, որը մնում է երկու երկրների տնտեսական փոխգործակցության առաջնային ոլորտը։

Հայաստանում հաջողությամբ գործում են ռուսաստանյան «Գազպրոմը», ՌԱՕ «ԵԷՍ»-ը, «Ռուսական երկաթուղիները», «ԱԼՌՈՍԱ» բաժնետիրական ընկերությունը, «ՌՈՒՍԱԼ»-ը, Աուդիտային-ֆինանսական «Սիստեմա» ընկերությունը, «Վիմպելկոմը», ՎՏԲ բանկը։ Ռուսաստանն ամբողջական ծավալով ապահովում է Հայաստանի բնական գազի պահանջարկը, մինչև 2009 թ.-ը կնքվել են պայմանագրեր, խնդիրներ չկան, նշել է աղբյուրը։

Նրա խոսքերով, այժմ մշակվում  է հանրապետության տարածքում Ռուսաստանի և Իրանի մասնակցությամբ նավթավերամշակման գործարանի կառուցման մասին Հայաստանի առաջարկը։ Մշակումն ամենասկզբնական փուլում է գտնվում, շատ հարցեր կան, այդ թվում նաև նավթի մատակարարմանը վերաբերող։

Ռուս-հայկական համագործակցության առավել առաջատար բնագավառներից է էլեկտրաէներգետիկան։ Հայաստանն ավելցուկային էներգիա ունեցող երկիր է և կարող է արտահանել սեփական էլեկտրաէներգիան։ Այժմ ակտիվորեն քննարկվում է ԱՊՀ և Բալթյան երկրների համակարգին հանրապետության էլեկտրոհամակարգի միավորման հարցը՝ էլեկտրաէներգիայի առավել արդյունավետ շարժ ապահովելու համար։

«Գազպրոմը» հետաքրքված է Հրազդանի ՋԷԿ-ի հինգերորդ բլոկի կառուցուման ավարտով։ Այդ կայանի գործող չորս բլոկերը պատկանում են Ռուսաստանին, հիշեցրել է աղբյուրը։

Ինչ վերաբերում է ատոմային էներգետիկ համագործակցությանը, ապա Ռուսաստանը ամբողջովին կատարում է իր պարտավորությունները՝ Հայաստանի ԱԷԿ-ի համար ատոմային վառելիքի մատակարարման մասին երկարաժամկետ պայմանագրի համաձայն (2007 թ. հոկտեմբերին Ռուսաստանից Հայաստան է մուտք գործել վառելիքի հերթական խմբաքանակը)։ Զուբկովի՝ Երևան այցի շրջանակներում կարող են ստորագրվել ատոմային էներգետիկայի բնագավառում համագործակցության մասին երկկողմ փաստաթղթեր. դա կախված կլինի համաձայնագրերի տեքստերի մշակվածության և համաձայնեցվածության աստիճանից։ Աղբյուրը չի պարզաբանել, թե կոնկրետ ինչ փաստաթղթերի մասին է խոսքը։

Ռուս-հայկական տնտեսական համագործակցության զարգացմանը զսպում է տրանսպորտային գործոնը։ Նրա կարծիքով, այդ հարցի լուծմանը կնպաստի Կովկաս նավահանգիստ-Փոթի նավահանգիստ (Վրաստան) երկաթուղային լաստանավային անցումի մշտական աշխատանքի հաստատումը։ Հունվարին «Ռուսական երկաթուղիներ» ռուսական երկաթուղային պետական մենաշնորհը հաղթել է «Հայկական երկաթուղիների» կոնցեսիոն ղեկավարման մրցույթում. «Հայկական երկաթուղիների»  բեռնաշրջանառության 80 տոկոսն անցնում է Վրաստանի տարածքով։

Սպասվում է, որ այցի շրջանակներում կստորագրվի 1992 թ. սեպտեմբերի 30-ին կնքված ազատ առևտրի մասին միջկառավարական համաձայնագրի մեջ փոփոխություններ մտցնելու մասին արձանագրությունը՝ համապատասխանեցնելով այն Առևտրի համաշխարհային կազմակերպության նորմերին և պահանջներին։ Բացի այդ, ՌԴ տեղեկատվության և կապի նախարարն ու ՀՀ տրանսպորտի և կապի նախարարը կստորագրեն տեղեկատվական տեխնոլոգիաների, փոստային և էլեկտրոնային կապի բնագավառում համագործակցության մասին համաձայնագիր։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։
11:15
30 Նոյեմբերի 2017
ՀՀԿ–ում անհեթեթ են անվանել ռուս քաղաքագետների վիրավորական հայտարարությունները Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ
Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է НТВ ռուսական հեռուստաալիքի talk show–ի ընթացքում Հայաստանի հասցեին հնչած հայտարարությունները։
20:35
28 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը շահագրգռված է բարեկամ Իրանի զարգացմամբ ու տարածաշրջանի կայունությամբ
ՀՀ նախագահն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին։