-2
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի ընտրատեղամասերի անդամների վերապատրաստման գործընթացը կավարտվի փետրվարի 12-ին
19:31
05 Փետրվարի 2008

Հայաստանի ընտրատեղամասերի անդամների վերապատրաստման գործընթացը կավարտվի փետրվարի 12-ին, երեքշաբթի մամուլի ասուլիսում հայտարարեց ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը։

«Հունվարի 30-ից սկսած, մենք վերապատրաստել ենք 1050 ընտրատեղամասերի անդամների, ինչը կազմում է ուսման ենթական անձանց 55%-ը»,-ասաց նա։

Մասնավորապես, Ազարյանը պարզաբանեց, որ ուսումնառությունն իրականացվել է Տավուշի, Արմավիրի, Լոռու, Կոտայքի, Վայոց Ձորի, Արագածոտնի, Շիրակի և Արարատյան մարզի մի մասում։ Մնացել են Գեղարքունիքը, Սյունիքը, Գյումրին և Երևանը։

Նա հայտնեց, որ վերապատրաստման են ենթական շրջանային ընտրատեղամասերի 15 հազ. անդամներ, որոնց ուսումնառությունն իրականացնում են մասնագետների վեց խմբեր։

«Վերապատրաստումը մենք իրականացնում ենք ԵԱՀԿ-ի և Ընտրական համակարգերի միջազգային հիամնադրամի հետ միասին՝ ընտրությունների մասին ֆիլմի ցուցադրման և գործնական ուսուցման միջոցով»,-ասաց Ազարյանը։

Նա նշեց, որ սա երեք կառույցների համագործակցության լավ օրինակ է։

Ազարյանը հավելեց նաև, որ բոլոր աշխատանքները տարվում են գրաֆիկի և օրենքով հաստատված կարգի համաձայն։ Նրա խոսքերով, ընտրողների ցուցակներն արդեն տեղակայված են, և, եթե քաղաքացիներից որևէ մեկի անունը ցուցակներում բացակայում է, նա կարող է դիմել համայնքապետին, ոստիկանություն կամ ընտրատեղամաս։

ԿԸՀ նախագահն ընգծեց, որ բոլոր ընտրախցերը լիովին համապատասխանում են միջազգային չափանիշներին և ապահովում են գաղտնի քվեարկության հնարավորությունը։

«Ընտրատեղամասերը կապահովեն քաղաքացիների գաղտնի քվեարկությունը, և այստեղ անհանգստության պատճառ չկա»,-ասաց նա։

2008թ. փետրվարի 19-ին Հայաստանում տեղի կունենան հերթական նախագահական ընտրությունները։ Ընտրություններին մասնակցում են նախագահի ինը թեկնածու։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:19
12 Դեկտեմբերի 2017
ՄԻԵԴ–ը պարտավորեցրել է Ադրբեջանին 35000 եվրո վճարել հայ փախստականի ընտանիքին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով փոխհատուցման որոշումը։
11:09
12 Դեկտեմբերի 2017
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կմեկնի Հունաստան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 12-13–ին պաշտոնական այցով կմեկնի Հունաստան։
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։