480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
0
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում էկոտուրիզմը կայուն զարգանում է և մեծ հեռանկարներ ունի-առևտրի նախարարություն
19:18
05 Փետրվարի 2008

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի./Նովոստի-Արմենիա/.Էկոտուրիզմը հանրապետության տնտեսության ամենից կայուն զարգացող ոլորտներից է։ Այս մասին երեքշաբթի մամուլի ասուլիսում հայտարարեց Հայաստանի առևտրի և տնտեսական զարգացման նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը։

«Հայկական էկոտուրիզմը մեծ պաշարներ ունի և վերջին տարիներին այս ոլորտը կայուն զարգանում է»,-ասաց նա։

Ապրեսյանի խոսքերով, դա չի նշանակում, որ հնարավոր ամեն ինչ արված է։ «Մենք դեռ անելու շատ բան ունենք, կան թերացումներ, որոնք պետք է վերացվեն 2008 թվին»,-հայտարարեց նա։

Վարչության ղեկավարը կարծում է, որ էկոտուրիզմը կարող է երկրին բերել որոշակի շահույթ, որը պետք է ուղղորդել ոլորտում կոնկրետ խնդիրների իրագործմանը։

Ապրեսյանը նշեց, որ Հայաստանի տեսարժան վայրերին ծանոթանալու նպատակով եկող զբոսաշրջիկները, սովորաբար զուգահեռ կերպով այցելում են էկոտուրիզմի գրեթե բոլոր ոլորտներ, ինչը մեր պետականության առավելություններից մեկն է։

Իր հերթին Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի հայկական մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը հայտարարեց, որ էկոտուրիզմը երկրում չի կարող զարգանալ ակտիվ տեմպերով այնքան ժամանակ, քանի դեռ օգտակար հանածոների արտահանումը և վնասակար այլ արտադրատեսակները տեղակայվում են երկրում էկոտուրիզմի զարգացման պոտենցիալ ոլորտների տարածքներում։

«Կառավարությունը պետք է գիտակցի, որ նման տարածքներ վնասակար արտադրություններին հատկացնելով, այն արգելալակում է էկոտուրիզմի զարգացումը»,-ասաց նա։

Հայկական էկոտուրիստական ասոցիացիայի նախագահ Ժաննա Գալյանն իր կողմից նշեց, որ էկոտուրիզմը լավ բիզնես է, հավելելով, որ չի կարելի մոռանալ Հայաստանի բնական արժեքների պահպանման մասին։

«Մենք միշտ պետք է հիշենք, որ էկոտուրիզմը երկու կողմ ունի։ Մի կողմից սա բիզնես է, բայց մյուս կողմից՝ մեր երկրի բնական արժեքները»,-ասաց նա։

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
14:24
28 Նոյեմբերի 2016
Հայաստանի բնակչությունը կզգա նախագահի և վարչապետի համագործակցության արդյունքը
Հայաստանի բնակչությունը որոշ ժամանակ հետո կզգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի համագործակցության արդյունքը, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
19:37
26 Նոյեմբերի 2016
Հայաստանի քաղաքական ուժերը կհամախմբվեն խորհրդարանական ընտրությունների նախաշեմին. պատգամավոր
Հայաստանի քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կհամախմբվեն:
15:18
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ–ում կլինի առաջին փոխնախագահի պաշտոն և Ավագանու խորհուրդ
Առաջին փոխնախագահի պաշտոն կգործարկվի ՀՀԿ–ում, շաբաթ օրը լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարար, ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը։
12:19
26 Նոյեմբերի 2016
ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել կուսակցության նոր անդամներին ակտիվ քաղաքացիական դիրքորոշում դրսևորելու համար
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը շաբաթ օրը ՀՀԿ 16–րդ համագումարի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում շնորհակալություն հայտնեց կուսակցության նոր անդամներին ակտիվ քաղաքացիական դիրքորոշում դրսևորելու համար։
11:47
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ-ն կանխատեսելի քաղաքական ուժ է և իմիջի փոփոխություն չի ծրագրում. Շարմազանով
Հայաստանի հանրապետական կուսակությունը կանխատեսելի քաղաքական ուժ է: