478.2
-0.31
559.83
-1.08
8.05
+0.02
+19
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի նախագահի թեկնածուների շարքում ամենամեծ նախընտրական հիմնադրամը Սերժ Սարգսյանն է
16:39
05 Փետրվարի 2008

Հայաստանի նախագահի թեկնածուների շարքում ամենամեծ նախընտրական հիմնադրամը Սերժ Սարգսյանն  է, երեքշաբթի մամուլի ասուլիսում հայտարարեց Հայաստանի ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը։

«Ամենամեծ նախընըտրական հիմնադրամն ունի Սերժ Սարգսյանը՝ 69 մլն. 550 հազ. դրամ, երկրորդ տեղում Վահան Հովհաննիսյանի հիմնադրամն է 45 մլն. 500 հազ. դրամ։ Ապա գալիս են Արթուր Բաղդասարյանը (21 մլն. 960 հազ. դրամ), Լևոն Տեր-Պետրոսյանը (16 մլն. 286 հազ. 500 դրամ), Արտաշես Գեղամյանը (14,6 մլն. դրամ հազ. դրամ), Վազգեն Մանուկյանը (2,4 մլն. դրամ), Տիգրան Կարապետյանը (600 հազ. դրամ), Արամ Հարությունյանը (190 հազ. դրամ)»,-ասաց նա, հավելելով նախագահի թեկնածու Արման Մելիքյանի հիմնադրամում միջոցներ չկան։

Ազարյանի խոսքերով, ներկայումս առաջին տեղում ծախսված  միջոցների քանակով 44 մլն. 144 հազ. դրամով Վահան Հովհաննիսյանն է, երկրորդ տեղում Սերժ Սարգսյանն է՝ 26 մլն. 284 հազ. 780 դրամ, ապա հետևում են Արթուր Բաղդասարյանը՝ 21 մլն. 941 հազ. 800 դրամ, Արտաշես Գեղամյանը՝ 14 մլն. 364 հազ. դրամ, Լևոն Տեր-Պետրոսյանը՝ 14 մլն. 5 հազ. դրամ, Վազգեն Մանուկյանը՝ 1 մլն. 398 հազ. 733 դրամ, Տիգրան Կարապետյանը՝ 580 հազ. դրամ։ Արամ Հարությունյանը ծախսել է ողջ նախընտրական հիմնադրամը։

ԿԸՀ նախագահը տեղեկացրեց, որ նախընտրական քարոզարշավի սկսվելու 10-րդ օրը թեկնածւները պարտավոր են ծախսերի մասին հաշվետվություն ներկայացնել։ «Ցավոք, տխուր պատկեր է։ Երկու թեկնածուներ՝ Արթուր Բաղդասարյանը և Տիգրան Կարապետյանը հաշվետվությունը ներկայացրել են ժամկետից շուտ՝ հունվարի 30-ին, մեկ օր անց ներկայացրել է Լևոն Տեր-Պետրոսյանը և միայն այսօր Արամ Հարությունյանը։ Իսկ Վազգեն Մանուկյանը և Արման Մելիքյանը ընդհանրապես հաշվետվություն չեն ներկայացրել»,-ասաց Ազարյանը։

Նա նկատեց, որ ճիշտ ժամկետին՝ հունվարի 31-ին ԿԸՀ հաշվետվություն են ներկայացրել Արտաշես Գեղամյանը, Վահան Հովհաննիսյանը և Սերժ Սարգսյանը։

 Նախագահական պայքարում մրցելու են «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը, «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը, Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը, ՀՀ ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը, Ազգային ժողովրդավարական միություն կուսակցության նախագահ Վազգեն Մանուկյանը, ԼՂՀ նախագահի նախկին խորհրդական Արման Մելիքյանը, ՀՀ վարչապետ, Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը և ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ 

ՀՀ նախագահի ընտրությունները նշանակված են 2008թ. փետրվարի 19-ին։ Նախընտրական քարոզարշավը անցկացվելու է հունվարի 21-ից մինչը փետրվարի 17-ը։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: