478.83
-0.02
557.93
-0.17
7.98
-0.01
+21
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ վարչապետը բարձր է գնահատել համագործակցությունը KFW բանկի հետ
15:46
05 Փետրվարի 2008

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է գերմանական KFW բանկի առաջին փոխնախագահ Ռոլանդ Զիլլերին։

«Վարչապետը գոհունակություն է հայտնել հայ-գերմանական հարաբերությունների բնականոն զարգացման վերաբերյալ, որի կարևոր բաղադրիչներից է համագործակցությունը ֆինանսական բնագավառում»,- «Նովոստի-Արմենիային» հաղորդեցին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Սարգսյանի խոսքով, KfW բանկի հետ փոխգործակցության անցած ավելի քան 10 տարիները «ցույց են տվել, որ հնարավոր է շատ լավ արդյունքների հասնել»: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ կարևոր է ոչ միայն Հայաստանում բանկի կողմից ներդրված գումարների չափը, այլև այն բնագավառների ընտրությունը, որոնցում դրանք ներդրվում են:

«Ընտրությունը ճիշտ է կատարվել։ Ֆինանսական բնագավառը, հատկապես հիպոթեքային շուկայի,  էներգետիկ ու ջրային տնտեսության ոլորտների, աղետի գոտու սոցիալական հիմնախնդիրների լուծման հարցերը գտնվում են նաև մեր պետության ուշադրության կենտրոնում և այդ ոլորտներում բանկի կողմից նախատեսվող ծրագրերը համահունչ են Հայաստանում իրականացվող ծրագրերին»,- ասաց ՀՀ վարչապետը:

Ողջունելով մեր երկրում ՊրոԿրեդիտ բանկի  ստեղծման նախաձեռնությունը, Սերժ Սարգսյանը կարևոր է համարել, որ բանկի գործունեությունը հիմնականում նպատակուղղված է լինելու Հայաստանում փոքր և միջին գործարարության զարգացմանը:

Շնորհակալություն հայտնելով ՀՀ վարչապետին` ՀՀ կենտրոնական բանկին և ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը ՊրոԿրեդիտ բանկի ստեղծման գործում համագործակցության և աջակցության համար, Ռոլանդ Զիլլերը  նշել է, որ այդ բանկի` աշխարհի տարբեր երկրներում գոյություն ունեցող երկու տասնյակից ավելի մասնաճյուղերի արդյունավետ գործունեությունը թույլ է տալիս հուսալ, որ այն հաջողությամբ կգործի նաև Հայաստանում:

Նշելով, որ խորապես տպավորված է վերջին տարիներին Հայաստանի տնտեսական զարգացմամբ, KfW բանկի առաջին փոխնախագահն ընդգծել է, որ տնտեսական առաջընթացի այդ միտումները հնարավորություն են տվել անցած տարի երեք անգամ ավելացնելու Հայաստանում կատարած իրենց ներդրումների չափը:

Նա նաև կարևորել է աղետի գոտում տարբեր ծրագրերի իրականացումը, նշելով, որ բանկի ղեկավարությունը որոշել է ուշադրությունը կենտրոնացնել հենց այդ ուղղությամբ:

Կարևորելով ծրագրերի շարունակականության ապահովումը՝ վարչապետ Սերժ Սարգսյանը հաջողություն է մաղթել  KfW բանկին` մեր երկրում նրա հետագա գործունեության մեջ, մեկ անգամ ևս հավաստելով փոխշահավետ համագործակցությանը հնարավորինս աջակցելու ՀՀ կառավարության պատրաստակամությունը:

Հայաստանի կենտրոնական բանկը 2007թ. դեկտեմբերի 6-ին «ՊրոԿրեդիտԲանկ» ՓԲԸ-ին հանձնել է բանկային գործունեություն ծավալելու արտոնագիր։ «ՊրոԿրոդիտԲանկ» ՓԲԸ-ի հիմնադիրներն են ProCredit Holding AG (63%) բաժնետիրական ընկերությունը, «Զարգացման KfW բանկը» (17%) և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (20%)։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: