487.98
-0.05
577.67
+5.94
8.09
-0.1
+6
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ նախագհաի թեկնածուն կվիճարկի նախագահական ընտրությունների արդյունքները, եթե չվերակնգնվի արտասահմանում գտնվող քաղաքացիների ընտրելու իրավունքը
15:06
05 Փետրվարի 2008

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանը կվիճարկի նախագահական ընտրությունների արդյունքները, եթե Սահամնադրական դատարանը չվերականգնի արտասահմանում գտնվող քաղաքացիների ընտրելու իրավունքը։ Այս մասին երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Մելիքյանը։

«Անբարոյականություն է այդ մարդկանց զրկել Հայաստանի ներքին կյանքին մասնակցելու իրավունքից»,- ասաց նա։

Բացի այդ, Մելիքյանի խոսքերով, առաջիկա նախագահական ընտրությունները չեն կարող օրինական լինել, քանի որ Հայաստանի քաղաքացիների 25 տոկոսը, ինչպես նաև դիվանագիտական անձնակազմը՝ մոտ 200 մարդ, զրկվում են քվեարկության իրավունքից։

Միաժամանակ նախագահի թեկնածուն նշեց, որ մտադիր չէ այս հարցը դարձնել քաղաքական շահարկումների առարկա, այլ պարզապես ցանկանում է լուծել այն։

Մելիքյանը տեղեկացրեց, որ մտադիր է դիմել հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանին, որպեսզի վերջինս համապատասխան հայց ներկայացնի Սահմանադրական դատարան։ «Եթե ՍԴ-ն սկսի այս հարցի քննարկումները մինչև ընտրությունները, ապա ես պատրաստ եմ սպասել, իսկ եթե ոչ, ապա մտադիր եմ բողոքարկել ընտրությունների արդյունքները»,- ասաց Մելիքյանը։

Հայաստանի Սահմանադրական դատարանը մերժել է քննարկել արտասահմանում գտնվող ՀՀ քաղաքացիների քվեարկության հնարավորության մասին հայցադիմումը, որը ներկայացրել էր ԼՂՀ նախկին արտգործնախարար և ԼՂՀ նախագահի նախկին խորհրդական Արման Մելիքյանը։

Մելիքյանը ՍԴ էր դիմել՝ բողոքարկելով 2007 փետրվարի 26-ին Ընտրական օրենսգրքի երկրորդ հոդվածի երկրորդ կետում կատարված փոփոխությունների և լրացումների սահմանադրական լինելը, որոնց համաձայն ՀՀ այն քաղաքացիները, որոնք գտնվում են Հայաստանի սահմաններից դուրս, զրկվում են քվեարկությանը մասնակցելու իրավունքից։ Մելիքյանի խոսքերով, այդ ուղղումները խախտում են քաղաքացիների՝ Սահմանադրությամբ ամրագրված ընտրական իրավունքները։

Նախագահական ընտրությունները Հայաստանում նշանակված են փետրվարի 19-ին։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:39
15 Նոյեմբերի 2017
Խաչքարեր և ցուցահանդես. մեկնարկել է Սերժ Սարգսյանի այցը ՌԴ (ՖՈՏՈ)
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով աշխատանքային այցով այսօր ժամանել է Մոսկվա:
19:46
15 Նոյեմբերի 2017
Կարեն Կարապետյանը պահպանեց վարչապետի պաշտոնում իր վերընտրման վերաբերյալ ինտրիգը
Հայաստանի վարչապետը չորեքշաբթի պատասխանել է երկրի վարչապետի պաշտոնում իր թեկնածության առաջադրման մասին հարցին։
18:35
15 Նոյեմբերի 2017
Հայտնի են Ռուսաստանի կողմից Թուրքիային 2 մլրդ դոլարի С-400 համակարգեր մատակարարելու ժամկետները
С-400 զենիթահրթիռային համակարգի մատակարարումները Թուրքիային կսկսվեն Անկարայի կողմից այս համաձայնագրով նախատեսված բոլոր վճարումները կատարելուց հետո։
17:26
14 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ
Սերժ Սարգսյանը կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
15:14
14 Նոյեմբերի 2017
Հայկական ԶԼՄ–ները` Լավրովի` Երևան և Բաքու սպասվելիք այցերի նպատակների մասին
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նոյմբերի 19–ին կայցելի Բաքու, իսկ նոյեմբերի 20–ին` Երևան։
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։