486.81
+0.07
517.04
-0.95
8.4
-0.03
-3
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը և Բելառուսը կհամագործակցեն գեոդեզիայի և քարտեզագրության բնագավառում
14:19
05 Փետրվարի 2008

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը և Բելառուսը կհամագործակցեն գեոդեզիայի և քարտեզագրության բնագավառում։ Այս մասին երեքշաբթի ՀՀ ԱԺ նիստի ժամանակ հայտարարեց Հայաստանի կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական հանձնաժողովի նախագահ Մանուկ Վարդանյանը՝ ներկայացնելով Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության կառավարությունների միջև «Գեոդեզիայի, քարտեզագրման, երկրի հեռահար զոնդավորման, հողային կադաստրի ստեղծման և վարման բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը։

«Սույն համաձայնության շրջանակներում կողմերը իրականացնելու են անհրաժեշտ տեղեկատվության, որակյալ կադրերի պատրաստման և վերապատրաստման, համատեղ հետազոտությունների իրագործմանն ուղղված համակարգված աշխատանքներ», - ասաց նա։

Վարդանյանի խոսքերով, կողմերը իրականացնելու են երկու երկրների տարածքների աէրոտիեզերական համատեղ լուսանկարում, մշակելու և ներդնելու են 1:500 և 1:10 հազ. կմ մասշտաբով աշխարհագրական քարտեզների միասնական ավտոմատացված համակարգ։

Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահը տեղեկացրեց, որ Հայաստանը և Բելառուսը համատեղ մշակում են և կներդնեն երկու երկրների աշխարհագրական քարտեզների վրա պայմանական նշանների միասնական համակարգ, ինչպես նաև գեոդեզիայի չափորոշիչների միասնական արդիական համակարգ։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։
18:53
10 Փետրվարի 2017
Ֆրանսիայի նախագահը հրավիրել է հայ գործընկերոջը պաշտոնական այցով այցելել Փարիզ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով այցելել Փարիզ: