480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+8
Եղանակը Երևանում
Հայ
Զուբկովը աշխատանքային այցով կժամանի Հայաստան
12:36
05 Փետրվարի 2008

Ռուսաստանի վարչապետ Վիկտոր Զուբկովը ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հրավերով փետրվարի 5-6-ը  պաշտոնական այցով կմեկնի Հայաստան, լրագրողներին տեղեկացրել է Ռուսաստանի կառավարության մամուլի ծառայության ներկայացուցիչը։

Նրա խոսքերով, այցի ծրագրով նախատեսվում է նաև հանդիպում ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Ռուսաստանի պատվիրակության աղբյուրն, իր հերթին, հիշեցրել է, որ փետրվարի 19-ին Հայաստանում տեղի կունենան նախագահական ընտրություններ, իսկ մարտի 2-ին նախագահական ընտրություններ կանցկացվեն Ռուսաստանում։

«Մենք ելնում ենք նրանից, որ երկու երկրներում նախագահական ընտրություններից հետո կպահպանվի իշխանության հաջորդականությունը, և մեր երկրների միջև երկխոսությունը կստանա հետագա զարգացում», - նշել է աղբյուրը։ Նրա խոսքերով, «գաղտնիք չէ, որ Հայաստանի նախագահական ընտրություններում թեկնածուներից հաղթելու առավել մեծ հավանականություն ունի հանրապետության գործող վարչապետ Սերժ Սարգսյանը»։

Լրագրողների զրուցակցի խոսքերով, Զուբկովի և հանրապետության ղեկավարության բանակցությունների ժամանակ առաջնային նշանակություն է տրվելու տնտեսական փոխգործակցությանը, մասնավորապես, ռուս-հայկական առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության հետագա զարգացմանը։ Ռուս-հայկական առևտուրը, շարունակել է նա, վերջին երկու տարվա ընթացքում աճել է տարեկան  ավելի քան 60 տոկոսով, միաժամանակ նկատվում է ինչպես ռուսական արտահանման, այնպես էլ ռուսական ներկրման աճ։ 2007 թ.-ին փոխադարձ առևտրաշրջանառությունը գերազանցել է 0,7 մլրդ դոլարը։

«Շատ լավ տեմպեր ունենք ներդրումային համագործակցության բնագավառում. 2007 թ.-ին Հայաստանի տնտեսության մեջ ռուսական ընկերությունները ներդրել են շուրջ 175 մլն դոլար, որոնցից ավելի քան 100 մլն դոլարն ուղղակի ներդրումներն են», - ասել է աղբյուրը՝ պարզաբանելով, որ Ռուսաստանի ներդրումների կուտակումը Հայաստանի տնտեսության մեջ հասել է 1,0 մլրդ դոլարի։

Լրագրողների զրուցակիցը տեղեկացրել է, որ բանակցությունների ընթացքում ծրագրվում է քննարկել ռուս-հայկական համագործակցության հարցերը վառելիքաէներգետիկ բնագավառում, որը մնում է երկու երկրների տնտեսական փոխգործակցության առաջնային ոլորտը։

Նա ուշադրություն է դարձրել նրան, որ Հայաստանում հաջողությամբ գործում են ռուսաստանյան «Գազպրոմը», ՌԱՕ «ԵԷՍ»-ը, «Ռուսական երկաթուղիները», «ԱԼՌՈՍԱ» բաժնետիրական ընկերությունը, «ՌՈՒՍԱԼ»-ը, Աուդիտային-ֆինանսական «Սիստեմա» ընկերությունը, «Վիմպելկոմը», ՎՏԲ բանկը։ «Ռուսաստանն ամբողջական ծավալով ապահովում է Հայաստանի բնական գազի պահանջնարկը, մինչև 2009 թ.-ը կնքվել են պայմանագրեր, խնդիրներ չկան», -  ընդգծել է աղբյուրը։

Նրա խոսքերով, այժմ մշակվում  է հանրապետության տարածքում Ռուսաստանի և Իրանի մասնակցությամբ նավթավերամշակման գործարանի կառուցման մասին Հայաստանի առաջարկը։ «Մշակումն ամենասկզբնական փուլում է գտնվում, շատ հարցեր կան, այդ թվում նաև նավթի մատակարարմանը վերաբերող», - պարզաբանել է նա։

Աղբյուրն ընդգծել է, որ ռուս-հայկական համագործակցության առավել առաջատար բնագավառներից է էլեկտրոէներգետիկան։ Նա հիշեցրել է, որ Հայաստանը ավելցուկային էներգիա ունեցող երկիր է և կարող է արտահանել սեփական էլեկտրոէներգիան։ «Հանրապետության էլեկտրոէներգետիկական հատվածը վերականգնված է ազգային օգտագործման համար», - նշել է նա։

Լրագրողների զրուցակիցն ավելացրել է, որ այժմ ակտիվորեն քննարկվում է ԱՊՀ և Բալթյան երկրների համակարգին հանրապետության էլեկտրոհամակարգի միավորման հարցը (այժմ Հայաստանը գտնվում է Իրանի և Թուրքմենստանի հետ «զուգահեռում»)՝ էլեկտրոէներգիայի առավել արդյունավետ շարժ ապահովելու համար։

Բացի այդ, նրա խոսքերով, «Գազպրոմը» հետաքրքված է Հրազդանի ՋԷԿ-ի հինգերորդ բլոկի կառուցուման ավարտով։ Նա հիշեցրել է, որ այդ կայանի գործող չորս բլոկերը պատկանում են Ռուսաստանին։

Ինչ վերաբերում է ատոմային էներգետիկ համագործակցությանը, ապա Ռուսաստանը ամբողջովին կատարում է իր պարտավորությունները՝ Հայաստանի ԱԷԿ-ի համար ատոմային վառելիքի մատակարարման մասին երկարաժամկետ պայմանագրի համաձայն (2007 թ. հոկտեմբերին Ռուսաստանից Հայաստան է մուտք գործել վառելիքի հերթական խմբաքանակը), ավելացրել է աղբյուրը։

Նա չի բացառել, որ Զուբկովի՝ Երևան այցի շրջանակներում կարող են ստորագրվել ատոմային էներգետիկայի բնագավառում համագործակցության մասին երկկողմ փաստաթղթեր. դա կախված կլինի համաձայնագրերի տեքստերի մշակվածության և համաձայնեցվածության աստիճանից։ Աղբյուրը չի պարզաբանել, թե կոնկրետ ինչ փաստաթղթերի մասին է խոսքը։

Զրուցակիցը նաև ուշադրություն է դարձրել այն հանգամանքին, որ ռուս-հայկական տնտեսական համագործակցության զարգացմանը զսպում է տրանսպորտային գործոնը։ Նրա կարծիքով, այդ հարցի լուծմանը կնպաստի Կովկաս նավահանգիստ-Փոթի նավահանգիստ (Վրաստան) երկաթուղային լաստանավային անցումի մշտական աշխատանքի հաստատումը։ Հունվարին «Ռուսական երկաթուղիներ» ռուսական երկաթուղային պետական մենաշնորհը հաղթել է «Հայկական երկաթուղիների» կոնցեսիոն ղեկավարման մրցույթում. «Հայկական երկաթուղիների»  բեռնաշրջանառության 80 տոկոսն անցնում է Վրաստանի տարածքով։

Սպասվում է, որ այցի շրջանակներում կստորագրվի 1992 թ. սեպտեմբերի 30-ին կնքված ազատ առևտրի մասին միջկառավարական համաձայնագրի մեջ փոփոխություններ մտցնելու մասին արձանագրությունը։ «Մենք փաստաթուղթը  համապատասխանեցնում ենք Առևտրի համաշխարհային կազմակերպության նորմերին և պահանջներին», - պարզաբանել է աղբյուրը։

Բացի այդ, ՌԴ տեղեկատվության և կապի նախարարը և ՀՀ տրանսպորտի և կապի նախարարը կստորագրեն տեղեկատվական տեխնոլոգիաների, փոստային և էլեկտրոնային կապի բնագավառում համագործակցության մասին համաձայնագիր։

Ինչպես հաղորդվում է Հայաստանի կառավարության մամուլի հաղորդագրության մեջ, Զուբկովի գլխավորած պատվիրակության կազմում են ՌԴ գերատեսչությունների և խոշոր ընկերությունների շուրջ հիսուն պաշտոնյաներ և ղեկավարներ։

Երեքշաբթի երեկոյան Ռուսաստանի վարչապետի հետ Հայաստան կժամանեն ՌԴ տրանսպորտի նախարար Իգոր Լևիտինը, «Ռուսաստանյան երկաթուղիներ» ԲԲԸ նախագահ Վլադիմիր Յակունինը, տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի նախարար Լեոնիդ Ռեյմանը, «Սիստեմա» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Վլադիմիր Եվտուշենկովը, արդյունաբերության և էներգետիկայի նախարար Անդրեյ Դեմենտևը, տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Աննա Պոպովան, ԱԳ նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը, ֆինանսների նախարարի տեղակալ Դմիտրի Պանկինը։

Ինչպես հաղորդվում է տեղեկատվության մեջ, բացի նրանցից պատվիրակության կազմում են նաև «Ռոսատոմի» ղեկավար Սերգեյ Կիրիենկոն, Ատոմրեդմետզոլոտո» ԲԲԸ-ի գլխավոր տնօրեն Վադիմ Ժիվովը, «ԱԼՌՈՍԱ» ընկերության փոխնախագահ Սերգեյ Ուլինը, Դաշնային մաքսային ծառայության ղեկավար Անդրեյ Բելյանինովը, Ռազմատեխնիկական  համագործակցության դաշնային ծառայության տնօրենի առաջին տեղակալ Ալեքսանդր Ֆոմինը և Դաշնային ունեցվածքի կառավարման դաշնային գործակալության ղեկավարի տեղակալ Յուրի Մեդվեդևը:

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի կառավարության մամուլի ծառայությունը, նախագահ Քոչարյանի, վարչապես Սարգսյանի, կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ, ինչպես նաև ՀՀ ԱԺ խոսնակ Տիգրան Թորոսյանի հետ Զուբկովը կհանդիպի չորեքշաբթի։

«ՀՀ վարչապետի  հետ հանդիպումից  հետո տեղի կունենա  փաստաթղթերի ստորագրման արարողություն, որին կհաջորդի Զուբկովի և Սարգսյանի համատեղ մամուլի ասուլիսը։Օրվա ընթացքում ՌԴ կառավարության  նախագահը  կայցելի նաև Ծիծեռնակաբերդ, ծաղկեպսակ կդնի Հայոց Մեծ  եղեռնի զոհերի  հուշահամալիրին», - ասվում է տեղեկատվության մեջ։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
14:24
28 Նոյեմբերի 2016
Հայաստանի բնակչությունը կզգա նախագահի և վարչապետի համագործակցության արդյունքը
Հայաստանի բնակչությունը որոշ ժամանակ հետո կզգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի համագործակցության արդյունքը, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
19:37
26 Նոյեմբերի 2016
Հայաստանի քաղաքական ուժերը կհամախմբվեն խորհրդարանական ընտրությունների նախաշեմին. պատգամավոր
Հայաստանի քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կհամախմբվեն:
15:18
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ–ում կլինի առաջին փոխնախագահի պաշտոն և Ավագանու խորհուրդ
Առաջին փոխնախագահի պաշտոն կգործարկվի ՀՀԿ–ում, շաբաթ օրը լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարար, ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը։