486.32
+0.4
519.1
+4.61
8.21
+0.05
-3
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում տեղի ունեցավ ՀՀ ԱԳ փոխնախարարի գրքի շնորհանդեսը
17:52
04 Փետրվարի 2008

ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԱԳ փոխնախարար Արման Կիրակոսյանի «Armenia-USA: current realities & vision for future» («Հայաստան-ԱՄՆ. ընթացիկ հարաբերություններ և ապագայի տեսլական») գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ երկուշաբթի Երևանում։

Գրքում զետեղված են ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանի պաշտոնում (1999-2005թթ.) Արման Կիրակոսյանի ելույթները, հոդվածները և հարցազրույցները։

Ինչպես շնորհանդեսի ժամանական հայտարարեց ինքը՝ Կիրակոսյանը, գիրքը նախևառաջ նախատեսված է միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողների համար։

«Հուսով եմ, որ ժողովածուն ոչ միայն կհամալրի հայկական դիվանագիտության գործունեության արխիվը, այլև օգտակար կլինի հայ-ամերիկյան հարաբերությունների և դրանց զարգացման ուսումնասիրման տեսակետից»,-ընգծեց նա։

Կիրակոսյանը նշեց նաև Ամերիկայում հայ դիվանագետների ակտիվ գործունեության կաևորությունը։

«Յուրաքանչյուր երկրի համար կարևոր է, որպեսզի այս կամ այն հարցի շուրջ նրա կարծիքը հնչեցվի ամերիկյան ամբիոններից, և չի կարելի բաց թողնել սեփական շահերն արտահայտելու որևէ հնարավորություն»,-ասաց նա։

Իր հերթին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը նշեց նաև այս հրատարակման կարևոր դերը ուսանողների համար։ «Յուրաքանչյուր ապագա մասնագետի, գրքային գիտելքիներից բացի, անհրաժեշտ է նաև ծանոթանալ փորձառու դիվանագետների փորձին»,-ասաց նա։

Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգտոնն ընգծեց գրքում զետեղված հայ-ամերիկյան հարաբերություններն արտացոլող  հրատարակումների կարևորությունը։ «ԱՄՆ-ի և Հայաստանի հարաբերությունները կարևոր են երկու երկրների համար։ Հասարակությունը և առաջին հերթին երիտասարդ դիվանագետները պետք է լավ տեղեկացված լինեն դրանց մասին»,-նշեց նա։

Արման Կիրակոսյանը պատմական գիտությունների դոկտոր է։ Եղել է Հունաստանում Հայաստանի դեսպանը (1994-1999թթ.), ապա Հայաստանի դեսպանն ԱՄՆ-ում (1999-2005թթ.)։ 2005թ.-ից մինչ օրս զբաղեցնում է ՀՀ ԱԳ փոխնախարարի պաշտոնը։ Հայ ժողովրդի նոր և նորագույն պատմությանը, ինչպես նաև 19-րդ դարավերջի և 20-րդ դարի սկզբի դիվանագիտությանը վերաբերող ավելի քան 100 գիտական աշխատությունների հեղինակ է։ Դրանց թվում են՝ «Բրիտանական դիվանագիտությունը և Հայկական հարցը» և «1894-1896թթ. հայերի զանգվածային ջարդերը. բրիտանական ԶԼՄ-ների վկայությունները» աշխատությունները։–0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը:
20:13
10 Հունվարի 2017
ԿԽՄԿ–ն պատրաստ է օգնել Հայաստանի կողմից ադրբեջանցի զինծառայողի մարմնի փոխանցման հարցում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ ադրբեջանցի զինծառայողի մարմինը Բաքվին փոխանցելու հարցի շուրջ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը երեքշաբթի տեղեկացրեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը։
18:03
01 Հունվարի 2017
Լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժայի լիազորությունների ժամկետը. նրան կփոխարինի քարտուղարի տեղակալը
Նախօրեին լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի լիազորությունների ժամկետը։
11:23
26 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առավոտյան աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: