484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+4
Եղանակը Երևանում
Հայ
Ռուսաստանի վարչապետը երեքշաբթի կժամանի Հայաստան
17:02
04 Փետրվարի 2008

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. ՌԴ վարչապետ Վիկտոր Զուբկովը երեքշաբթի` փետրվարի 5-ին, պաշտոնական այցով ժամանելու է Հայաստան, երկուշաբթի հաղորդեցին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Զուբկովի  գլխավորած պատվիրակության  կազմում են ՌԴ տրանսպորտի նախարար Իգոր Լևիտինը, տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի նախարար Լեոնիդ Ռեյմանը, արդյունաբերության և էներգետիկայի նախարար Անդրեյ Դեմենտևը, Դաշնային մաքսային ծառայության ղեկավար Անդրեյ Բելյանինովը, Ատոմային էներգիայի դաշնային գործակալության ղեկավար Սերգեյ Կիրիենկոն, տնտեսական զարգացման և առևտրի նախարարի տեղակալ Կիրիլ Անդրոսովը, արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը, ֆինանսների նախարարի տեղակալ Դմիտրի Պանկինը, Ռազմատեխնիկական  համագործակցության դաշնային ծառայության տնօրենի առաջին տեղակալ Ալեքսանդր Ֆոմինը, Դաշնային ունեցվածքի կառավարման դաշնային գործակալության ղեկավարի տեղակալ Յուրի Մեդվեդևը:

Պատվիրակությանն ուղեկցողների թվում են ՌԴ կառավարության և արտաքին գործերի նախարարության աշխատակազմերի ստորաբաժանումների ղեկավարներ, պաշտոնատար այլ անձինք, ինչպես նաև «Սիստեմա» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Վլադիմիր Եվտուշենկովը, «Ատոմրեդմետզոլոտո» ԲԲԸ-ի գլխավոր տնօրեն Վադիմ Ժիվովը, «Ռուսաստանյան երկաթուղիներ» ԲԲԸ-ի նախագահ Վլադիմիր Յակունինը, «ԱԼՌՈՍԱ» ընկերության փոխնախագահ Սերգեյ Ուլինը:

Փետրվարի 6-ին նախատեսվում են  Վիկտոր Զուբկովի  հանդիպումները ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ Աժ  նախագահ Տիգրան Թորոսյանի, ՀՀ  վարչապետ Սերժ Սարգսյանի, Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ:

ՀՀ վարչապետի  հետ հանդիպումից  հետո տեղի կունենա  փաստաթղթերի ստորագրման արարողություն, որին կհաջորդի Զուբկովի և Սարգսյանի համատեղ մամուլի ասուլիսը:

Օրվա ընթացքում ՌԴ կառավարության  նախագահը  կայցելի նաև Ծիծեռնակաբերդ, ծաղկեպսակ կդնի Մեծ  եղեռնի զոհերի  հուշահամալիրին:--0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։