482.01
-0.12
540.96
+2.13
8.56
+0.01
+13
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը չի աջակցի նախագահի թեկնածուներից ոչ մեկին
16:36
04 Փետրվարի 2008

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը (ՀԴԿ) 2008թ. նախագահական ընտրություններին չի աջակցի նախագահի թեկնածուներից ոչ մեկին։

Ինչպես երկուշաբթի Երևանում մամուլի ասուլիսում հայտարարեց կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը, նման որոշում է ընդունվել փետրվարի 2-ին՝ ՀԴԿ ընդլայնված նիստում։

«Մեզ քաջ ծանոթ են բոլոր ինը թեկնածուները, նրանց քաղաքական կենսագրությունը և թիմերը։ Ուսումնասիրելով նրանցից յուրաքանչյուրի նախընտրական ծրագրերը՝ մենք եկել ենք այն եզրակացության, որ դրանցից ոչ մեկը մեր գաղափարախոսության հիմնական սկզբունքների իրագործման երաշխիքներ չի տալիս»,-ասաց Սարգսյանը։

Նա նշեց, որ կուսակցությունը լուրջ տարաձայնություններ է տեսնում իր գաղափարախոսության և թեկնածուների ծրագրերի միջև։ «Բացի այդ, մենք չենք կարծում, որ առաջադրված թեկնածուներից որևէ մեկը ցանկություն և հնարավորություն ունի երկրում իրականացնելու արմատական համակարգային փոփոխություններ, որոնք այսօր խիստ անհրաժեշտ են»,-ասաց Սարգսյանը։

Նա ընգծեց, մասնավորապես, հարկային համակարգի փոփոխության, ստվերային տնտեսության վերացման, սոցիալական ծրագրերի իրականացման, մենաշնորհի սահմանափակման, արտադրության, գիտության, կրթության զարգացման, կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի, ղարաբաղյան հիմնահարցի հայամետ լուծման, դատական համակարգի լիակատար անկախության ապահովման, ինչպես նաև հանցագործությունների համար պատժի անխուսափելիության ապահովման անհրաժեշտությունը։

«Երկրի ներկայիս իրավիճակը անցած իշխանությունների քաղաքականության  շարունակման հետևանքն է, և այն փոխելու համար քաղաքական կամք և համապատասխան ծրագիր է անհրաժեշտ»,-ասաց Սարգսյանը։

Հայաստանի նախագահական ընտրությունները տեղի կունենան 2008թ. փետրվարի 19-ին։ Հայաստանի ԿԸՀ-ն գրանցել է համապատասխան փաստաթղթեր ներկայացրած բոլոր ինը թեկնածուներին։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։