484.11
-0.64
570.43
-1.33
8.23
+0.04
-2
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի մշակութային արժեքների պահպանության գործակալությունը գոհ է պետական պահոցների պայմաններից
16:21
04 Փետրվարի 2008

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ մշակույթի նախարարության Մշակութային արժեքների պահպանության գործակալության պետի տեղակալ Արմենակ Խաչատրյանը գոհ է հանրապետության պետական պահոցների համար ստեղծված պայմաններից։

«Հայաստանի թանգարաններում մշակութային արժեքների պահպանման պայմանները համապատասխանում են նորմերին, պահոցներում տեղադրված են ջեռուցման և լուսավորման համակարգեր»,-երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Խաչատրյանը։

Դրա հետ մեկտեղ գործակալության պետի տեղակալը նշեց, որ վերջին տարիներին Հայաստանում մշակութային արժեք ներկայացնող իրերի կորստի կամ առևանգման որևէ դեպք չի գրանցվել։

Խոսելով Հայաստանի մշակութային արժեքների պահպանման գործակալության գործունեության մասին՝ Խաչատրյանը նշեց, որ հիմնախնդիրներից մեկը կադրային հարցն է։  
 
«Արդիական խնդիրը մեր փորձագետների մասնագիտական մակարդակի բարձրացումն է, ինչպես նաև նոր կադրերի պատրաստումը»,- ավելացրեց նա։

Այս համատեքստում Խաչատրյանը նշեց, որ մշակութային արժեքների պահպանության գործակալությունն իր մասնագետների համար որակավորումը բարձրացնող դասընթացներ է անցկացնում։

«Բացի այդ, մեր գործունեության արդյունավետության համար անհրաժեշտ է բացել ֆիզիկա-քիմիական լաբորատորիա»,- ավելացրեց նա։

Նրա խոսքերով, ներկա դրությամբ Հայաստանից դուրս բերվող մշակութային արժեք ներկայացնող իրերի նկատմամբ կատարվում է միայն դիտողական փորձաքննություն։

Հայաստանում գործում է 67 պետական թանգարան։ Այսօր մշակութային արժեք ներկայացնող անշարժ առարկաների թիվը 28 հազար է, իսկ շարժականներինը՝ վեց միլիոն օրինակ։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:19
12 Դեկտեմբերի 2017
ՄԻԵԴ–ը պարտավորեցրել է Ադրբեջանին 35000 եվրո վճարել հայ փախստականի ընտանիքին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով փոխհատուցման որոշումը։
11:09
12 Դեկտեմբերի 2017
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կմեկնի Հունաստան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 12-13–ին պաշտոնական այցով կմեկնի Հունաստան։
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։