484
-0.04
526.01
+2.91
8.52
+0.08
+7
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ գլխավոր դատախազությունը բազմաթիվ խախտումներ է հայտնաբերել՝ դատապարտյալներին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու գործընթացում
14:27
04 Փետրվարի 2008

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ գլխավոր դատախազությունը դատապարտյալներին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու գործընթացում արձանագրվել է լուրջ խախտումներ և բացթողումներ: Ինչպես երկուշաբթի «Նովոստի-Արմենիային» տեղեկացրեցին Գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից, այս մասին ասվում է ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահին հասցեագրված Արդարադատության պետական խորհրդական, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հաշվետվությունում։

Մասնավորապես, նշվում է, որ ՀՀ գլխավոր դատախազության կողմից ուսումնասիրվել է 2006թ. և 2007թ. առաջին կիսամյակում դատապարտյալներին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ  ազատման պրակտիկան, ինչպես նաև նշված բնագավառում օրինականության ապահովման  վիճակը:

«Դատապարտյալներին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու գործընթացում արձանագրվել են լուրջ խախտումներ և բացթողումներ, մասնավորապես, անտեսվել են պատժի և դրա նպատակների վերաբերյալ՝ օրենսդրության սկզբունքները,  ոչ միշտ է պատշաճ քննարկվել ազատվող դատապարտյալների անձը և այլ բնութագրող հատկանիշները»,-ասվում է Հովսեփյանի հաշվետվության մեջ:

Նրա խոսքով, իրական գնահատական չի տրվել պատժի կրման ընթացքում դատապարտյալի դրսևորած վարքագծին, կատարած հանցագործության բնույթին ու հասարակական վտանգավորության աստիճանին, իր կատարած հանցագործությանը դատապարտյալի վերաբերմունքին և այլ հանգամանքներին:

«Մտահոգիչ է, որ քրեակատարողական հիմնարկների  վարչական հանձնաժողովների կողմից պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ  ազատման են ներկայացվել  ծանր և առանձնապես  ծանր հանցագործությունների համար դատապարտված, ուղղման և վերադաստիարակման ուղին չբռնած դատապարտյալներ»,-ասվում է հաշվետվության մեջ:

Մասնավորապես, քրեակատարողական հաստատությունները պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման է ներկայացրել նախկինում 6-ից 9 անգամ դատված անձանց:

Դեպքերի մեծամասնությունում ՔԿՀ-ների անհիմն որոշումները չեն իրագործվել անկախ հանձնաժողովների կողմից հավանության չարժանանալու, ինչպես նաև դատաքննության ժամանակ դատախազի կարծիքը դատարանի կողմից հաշվի առնելու արդյունքում:

Տեղեկատվության համաձայն, արձանագրվել են դեպքեր, երբ ՔԿՀ-ները դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու գործընթացը ձեռնարկել են գործող կարգի ակնհայտ խախտմամբ, այդ թվում՝ փորձելով շրջանցել անկախ հանձնաժողովում քննարկումը:

«Քրեակատարողական հիմնարկների գործունեության մեջ առկա բացթողումները, ազատման ոչ ենթակա դատապարտյալներին անհիմն դրական բնութագրելը հաճախ հանգեցնում է դատարանների կողմից ոչ հիմնավոր դատական ակտեր կայացնելուն»,- նշում է Հովսեփյանը:

Գլխավոր դատախազի խոսքով, պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու գործընթացում առկա խախտումները կրում են ոչ միայն ձևական և ընթացակարգային բնույթ, այլև վկայում են, որ գործնականում հաճախ զգալի թվով դատապարտյալներ պատիժը կրելուց ազատվելով, շարունակում են իրենց, հաճախ՝ մասնագիտական հիմքի վրա դրված հանցավոր գործունեությունը:

Գլխավոր դատախազության տվյալներով. ընդհանուր առմամբ 2005-2007թթ. ընթացքում պատժից պայմանական վաղաժամկետ ազատված 2344 անձանցից հանրապետության առաջին ատյանի դատարանների կողմից նորից դատապարտվել են 285 մարդ կամ 12.2 տոկոսը, որը վկայում է պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման գործընթացում առկա՝ նկարագրված և այլ բնույթի թերությունների և բացթողումների մասին:--0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։