481.35
+0.03
565.97
-1.55
8.4
-0.01
+3
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ առաջին նախագահը հաղթելու է ընտրությունների հենց առաջին փուլում. կարծիք
19:04
01 Փետրվարի 2008

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն առաջիկա նախագահական ընտրությունների հենց առաջին փուլում հաղթելու է։ Այս մասին հայտարարեց ՀՀ նախկին արտգործնախարար, Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի ղեկավար Ալեքսանդր Արզումանյանը՝ ուրբաթ ելույթ ունենալով մամուլի ասուլիսին։

«Լևոն Տեր-Պետրոսյանը հաղթելու է ընտրությունների հենց առաջին փուլում։ Մենք մտադիր ենք պայքարել մեր ձայների համար և թույլ չենք տա, որպեսզի ընտրությունները կեղծվեն»,- ասաց Արզումանյանը։

Նրա խոսքով, ՀՀ առաջին նախագահը վստահ հաղթանակ է ունենալու, չնայած այն բոլոր խոչընդոտներին և կեղծիքներին, որոնք ստեղծում են գործող իշխանությունները։

Արզումայնաը նկատեց, որ նախընտրական շտաբն արդեն նման կեղծումների բավական ապացույցներ ունի։ Մասնավորապես, նա լրագորղներին ներկայացրեց ՀՀ կառավարությանը կից ընտրությունների օրինականությունը վերահսկող աշխատանքային խմբին ուղղված ՀՀ քաղաքացիների հայտարարությունները։ Աշխատանքային խումբը ստեղծվել է ՀՀ վարչապետի հանձնարարությամբ։

«Իմ տվյալներով, շտաբի բոլոր աշխատակիցներին արգելված է բացասական պատասխաններ տալ քաղաքացիների դիմումներին, իսկ դիմումներն արդեն հասել են 10 հազարի»,- տեղեկացրեց Արզումանյանը։

Դրա հետ մեկտեղ, առաջին նախագահի նախընտրական շտաբի ղեկավարը հրաժարվեց լրագրողներին ասել, թե որտեղից է նա տեղյակ աշխատանքային խմբին հասցեագրված քաղաքացիների դիմումների մասին, միաժամանակ հայտնելով, որ դիմումների մեծ մասը գրված է նույն ձեռագրով։

Արզումանյանը նշեց, որ առաջին նախագահի նախընտրական շտաբը մտադիր է նախընտրական ժամանակահատվածում խախտումների մասին այլ փաստերի հետ մեկտեղ այդ դիմումները ներկայացնել ԵԽԽՎ և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ։

Միաժամանակ, ՀՀ նախկին արտգործնախարարն ավելացրեց, որ հայտնաբերված խախտումների կապակցությամբ նախընտրական շտաբը չի պատրաստվում դիմել Սահմանադրական դատարան, ավելացնելով, որ «ամեն ինչ թողում է դիտորդների հայեցողությանը»։

Նախագահական ընտրությունները Հայաստանում տեղի կուեննան փետրվարի 19-ին։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը:
12:15
12 Հոկտեմբերի 2017
Հայաստանը ՌԴ–ից 100 մլն դոլարի պետական արտահանման վարկ կստանա
Վարկը տրամադրվելում է տարեկան 3% տոկոսադրույքով, 15 տարի մարման ժամկետով։
16:27
09 Հոկտեմբերի 2017
Անկարան կարող է հրաժարվել С-400-ի գնումից, եթե Մոսկվան մերժի համատեղ արտադրությունը
Անկարան կարող է հրաժարվել Մոսկվայից զենիթահրթիռային С-400 կամակարգերի գնումից:
13:59
08 Հոկտեմբերի 2017
Համանախագահներ. Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատել են բանակցությունները վերսկսելու պատրաստակամությունը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հաղորդագրություն են տարածել:
17:20
06 Հոկտեմբերի 2017
ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը հրաժարական է տվել
Պեդրո Ագրամունտը հեռանում է ԵԽԽՎ նախագահի պաշտոնից: